Դիմում. նամակ

on

Հարգելի՛ պարոն Հարությունյան.

Ձեզ դիմում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի երկրորդ կուրսի ուսանողները, ովքեր պատրաստ են պաշտպանել սեփական իրավունքները, որոնք, ցավոք, նախարարությունը ոտնահարում է։

Մենք ՀՀ քաղաքացիներ ենք, և ակնկալում ենք, որ նախքան այն հարցի մասին որոշում կայացնելը, որը սերտորեն կապված է մեզ և մեր կրթությանը, հաշվի նստեք մեր

կարծիքի հետ, կամ առնվազն հասկանալի և հիմնավոր բացատրեք, թե ինչու եք այս կամ այն որոշումն ընդունում։

Մենք արդեն փոքր երեխաներ չենք և հասկանում ենք ու ի վիճակի ենք տեսնելու, թե ինչ կպատահի, եթե կրթահամալիրը վերափոխվի պպետական հիմնադրամի, և վստահորեն կարող ենք ասել, որ դա կլինի ի շահ մեզ, մեր կրթօջախի և մեր երկրին։

Դուք նախարար եք և քաղաքական գործիչ, և շատ լավ գիտեք, որ ցանկացած հարցի մերժում պետք է արդարացի և հիմնավոր պարզաբանում ունենա։

Բացի այդ, մենք մտավախություն ունենք, որ եթե փոխվի կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, կարող է փոխվել նաև մեր հեղինակային կրթական ծրագիրը, որը մենք և մեր ընտանիքներն ընտրել ենք և հանուն որի եկել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելու։

Ուստի ակնկալում ենք արդարացի, պարզաբանված պատասխան կրթահամալիրը ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձնելու վերաբերյալ, որը հիմնավորված կլինի նաև օրենքով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s