«Ճիտին պարտքը» նովելի վերլուծությունը

on


Այսօր վերընթերցեցի արևմտահայ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։ Երբ դպրոցում անցնում էինք, նովելի միասին այլ կարծիք ունեի, իսկ հիմա մոտեցումս փոխվել է…
Այս նովելը մի մարդու մասին է, որի ճակատագիրը ծանր կյանքի պատճառով դժբախտ վերջաբան է ունենում, այսինքն՝ նա իր կյանքը ապրում էր ծայրից ծայր հասցնելով, դժվարությամբ հոգալով իր ընտանիքի կարիքները, և գալիս է մի պահ, որ այլևս չի դիմանում այս ամենին, վերջ է դնում իր կյանքին։ Ըստ իս, այս մարդը օրինակ է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում դիմանալ կյանքի դժվարություններին, և պայքարելու ու հաղթահարելու փոխարեն, նրանք փորձում են հարցին լուծում տալ ինքնասպան լինելու միջոցով։ Կարծում եմ, եթե մարդն արդեն ծնող է դարձել, ուրեմն պատասխանատու է ոչ միայն իր համար, այլ նաև իր ընտանիքի անդամների համար։ Կյանքն առանց դժվարությունների չի լինում, կյանքի տարբեր փուլերում մեզ տրվում են տարատեսակ փորձություններ, որոնք մենք լուծելով ենք դառնում ավելի հասուն ու կայացած մարդ, խնդիրներից խուսափելը լավ կամ ճիշտ արարք չէ, դա միայն թույլ մարդու քայլ է։ Եթե մենք կանք՝ ստեղծվել ու ծնվել ենք, ապա ունենք առաքելություն, որը կատարելուց հետո միայն հրաժեշտ կտանք կյանքին։ Իհարկե ասելիքս այս թեմայի վերաբերյալ շատ է, քանի որ նման մտքեր ես ինքս էլ եմ ունեցել ու ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ դա հարցի լուծում չէ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s