Բարև Ձեզ, ես Քնար Հարությունյանն եմ և ցանկանում եմ աշխատանքի անցնել *** կազմակերպությունում, որպես լուսանկարիչ։ Ձեր կազմակերպության մասին իմացել եմ ընկերներիցս, նախապես ծանոթացել եմ պայմաններին, տեղյակ եմ, որ ունեք լավ աշխատանքային պայմաններ ու նաև փորձված մասնագետներ, ովքեր օգնում են սկսնակներին։ Վաղուց էի ցանկանում դիմել Ձեր կազմակերպությանը, բայց մասնագիտական փորձ չունենալու պատճառով խուսափում էի, սակայն տեղեկանալով, որ ընկերությունն ունի ջերմ մթնոլորտ ու բարի համբավ, նաև շուկայում հայտնի է իր որակյալ կադրերով, որոշեցի դիմել։ Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ անցնել Ձեզ մոտ աշխատանքի։
Դիմող՝ Քնար Հարության