Այսօր զբոսաշրջիկների բաժնի ուսանողների խմբով, ընկեր Բելլայի հետ միասին գնացինք «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոց, որը գտնվում է Իտալիա փողոցում, նոր բացված այգու հարևանությամբ (այգու անունը չեմ հիշում)։ Մեզ դիմավորեցին այնտեղի աշխատակիցները, ովքեր ծանոթացրեցին մեզ հյուրանոցի կառուցվածքին, անց ու դարձին… Հյուրանոցն ուներ գեղեցիկ ու առանձնահատուկ ոճ, կառուցված էր քաղաքի կենտրոնական հատվածում, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինել թանգարաններին, ժամանցի վայրերին և այլնին։ Բոլորը սիրալիր ու բարեհամբույր էին թե՛ մեր, թե՛ մնացածի նկատմամբ, դժգոհ մնալն ուղղակի անհնար էր։ Ծանոթանալով հյուրանոցին և այնտեղ աշխատանքի ընդունվելու պահանջներին, հասկացա, որ չեմ համապատասխանում չափանիշներին, քանի որ մարդկանց հետ ճիշտ շփվելու նրբություններին չեմ տիրապետում, նաև համբերատար չեմ։ Շատ կուզեմ, որպեսզի նման նախագծերը լինեն շարունակական, քանի որ տալիս են մտածելու տեղիք ու ավելի հասուն մտածելակերպ ենք ձեռք բերում ապագայի համար։