Վերլուծություն.
«Առնետները գիշերը քնում են», փոքր պատմվածքը պատերազմների ծանր հետևանքների նկարագրությունն է։ Այստեղ չարն ու բարին կամ լավն ու վատը մի տողի վրա էին, այսինքն՝ ինչքան էլ ցավոտ և մոխրագույն էր ստեղծագործությունը, բայց լրիվ սև չէր ու բացասական։ Սևին խառնվել էր սպիտակն ու դարձրել մոխրագույն, հնարավորություն տալով ազատվել բացասականից։ Կարծում եմ նման ստեղծագործությունները կարող են ազդեցիկ հետք թողնել մեր վրա, քանի որ ունեն խորը իմաստ ու մտածելու տեղիք են տալիս (նաև չեն թողնում, որ մեր ուղեղը «ժանգոտվի»)։