Պոպոք — մոպոք

on

Այսօր օրս սկսվեց ժամը 6-ին արթնանալով (չէ չեմ դժգոհում, ուղղակի ասում եմ, որ իմանաք), քնաթաթախ հագնվեցի ու 7:30 ուրախ-զվարթ թռչկոտելով գնացի, որ նստեմ իմ շատ սիրելի տրոլեյբուսը։ Նստեցի ու իմ համար «տնգտնգալով» հասա քոլեջ։ Հավաքվեցինք մայր դպրոցի մոտ ու շարժվեցինք դեպի Աշտարակ, հա-հա, հենց էն Աշտարակը, որտեղ կա պոպոք ու իհարկե Հմայակի սապոկը, ասեմ ավելին, գտանք սապոկը, ես ու Մարիամն էլ կիսվեցինք սապոկով։ Նշեմ նաև, որ Երևան-Աշտարակ երթուղին անցավ նորակառույց Հյուսիս-հարավ ավտոճանապարհով, ասեմ, որ լավ էլ «կերած-խմած» ճանապարհ էր։ Աշտարակ հասնելով, կանգ առանք Ներսես Աշտարակեցու հրապարակում (Աշտարակ քաղաքի կենտրոնում), ծանոթացանք շրջակայքին, որից հետո շարժվեցինք դեպի Կախովի (կամ Քասախի) կամուրջ, որը միավորում էր Քասախի աջ և ձախ ափերին գտնվող թաղամասերը, ճոճվեցինք կամրջի վրա ու շարժվեցինք առաջ։ Ցանկանում եմ շարունակությունը ներկայացնել նկարներով ու վերնագրել դրանք, կարծում եմ ավելի պատկերավոր կլինի։

Կախովի կամուրջ

Սուրբ Սարգիս եկեղեցի (17-19 դարեր)

Հին կամուրջ կամ Քասախի կամուրջ (ՌՃԺԳ` 1113+551=1664) ի դեպ նշեմ, որ կամուրջի վրա կար փոքրիկ պատուհան ու հավանաբար կար նաև գաղտնի մուտք, սակայն մեզ չհաջողվեց գտնել գաղտնի մուտքը։ Ընկեր Տիգրանը փորձեց փոքր պատուհանից մտնել ներս ու ուսումնասիրել տեղանքը, պարզվեց ներսում կա փոքրիկ սենյակ ու աստիճաններ։

Աշտարակի հին բաղնիքը կամ «աղքատների բաղնիքը» (ցավոք այստեղից միայն մեկ նկար ունեմ, քանի որ տարված էի ծիծաղելով)

Ծիրանավոր եկեղեցի. կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։

Սպիտակավոր եկեղեցի. կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ստորև ներկայացված վերջին 2 նկարը ներբեռնված են համացանցից։

Հայ գրող Պերճ Պռոշյանի թանգարանը. հիմնադրվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907 թթ.) հայրական տան հիման վրա։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է։

Կարմրավոր եկեղեցի (7-րդ դար)

Մարիանե եկեղեցի (13-րդ դար)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s