«Անուշ» պոեմ. վերլուծություն

on

Հովհաննես Թումանյան «Անուշ»

«Անուշ» պոեմը ընթերցելիս, սկզբում հասկացա մեկ բան, որ դա հին ավանդույթների, սահմանափակ մտածելակերպի և դրա զոհերի հավաքական ու գեղարվեստական ներկայացնումն էր։ Դա մի մաքուր ու միաժամանակ դժբախտ սիրո մասին էր, որը հյուսվել էր գյուղական միջավայրում, սերը հաշվի չի առնում արք ու բարքերը, մտածելակերպի սահմանափակումները… ուղղակի անկեղծ զգացմունք է, որը ծնվում է մարդկանց երջանկացնելու, ուրախություն պարգևելու համար, սակայն այստեղ հակառակն ենք տեսնում։ Երիտասարդների մոտ նոր ծնված զգացմունքը վերածվեց փոթորկված կյանքի, որտեղ նրանք ապրում էին վախով ու անհանգստությամբ։
Կարճ ներկայացնեմ ընդհանուր իրավիճակը, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ուրեմն այսպես. Անուշն իր ժամակաշրջանի համեմատ, բավականին համարձակ աղջիկ էր, ով սիրում էր չոբան Սարոին, բայց նրանց հարաբերություններին դեմ էր Անուշի ընտանիքը, սակայն դա նրանց չէր խանգարում գաղտնի շփվելուն ու հարաբերությունները շարունակելուն։ Մի օր կոխի ժամանակակ, Սարոն Անուշին տեսնելով ոգևորվեց ու Մոսիին գցեց գետնին, ինչը դարձավ Մոսիի ատելության պատճառը, քանի որ դա այդ ժամանակաշրջանում համարվում էր անպատվաբեր ու քննադատության առարկա։ Մոսին ցանկանում էր սպանել Սարոյան, իսկ Անուշը դեռ չէր դադարել սիրել իր կյանքի միակ սիրուն։ Այսպիսով Սարոն ու Անուշը որոշում են փախնել և ինչպես հեքիաթներում են գրում՝ ապրեն երկար ու երջանիկ, բայց քանզի սա հեքիաթ չէ, այդպես չեղավ։ Իսկ ի՞նչ է լինում վերջում, չմեկնաբանեմ, որպեսզի պոեմը չկարդացած մարդկանց համար հետաքրքիր լինի։ Պոեմում առաջին հայաքից կարող ենք միայն մեղադրել Մոսիին, սակայն ըստ իս այս պատմության մեջ բոլորն էլ հետամնաց մտածելակերպի զոհ էին։ Մոսին էլ էր դարձել սովորույթների ու բարքերի զոհը և չկարողանալով ազատվել այդ կապանքներից, սահմանափակ մտածելակերպից՝ նա անում էր քայլեր, որը այդ ժամանակաշրջանում միգուցե «ճիշտ» էր համարվում։ Եվ այսպիսով ավանդույթների զոհ դառնալով՝ երկու երիտասարդ սիրահար զույգեր, հեռանում են իրենց փոթորկված կյանքից, սրտում պահելով մեծ սեր ու կարոտ միմյանց հանդեպ։ Ցավոք հիմա էլ կան դեռ շատ ընտանիքներ, որտեղ այս ավանդույթները պահպանվել են ու այսպես կոչված «զարգացումը» իրենց կողքով է անցել ու կարծում եմ, որ դա սխալ է և մենք էլ գիտակից մարդիկ լինելով հանդերձ պետք է կոտրենք այս կարծրատիպերը ու փոխենք ավանդույթները, որոնք սահմանափակում են մարդու ազատությունն ու դժբախտացնում …

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s