— Կազմել հարցեր թեմայի վերաբերյալ
• Հայկական լեռնաշխարհը մարդկային ծագման, որ օջախներից է։
Քաղաքակրթական
• Ե՞րբ է նյութական արտադրության մեջ որակական տեղաշարժեր նկատվում։
Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին։
• Ի՞նչ սկսվեց ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում և դա ինչ ազդեցություն ունեցավ երկրի վրա։
Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին:
• 1846 — 1867 թթ. քանի պղնձաձուլարան բացվեց Զանգեզուրում։
Այդ ժամանակահատվածում Զանգեզուրում բացվեց 7 պղնձաձուլարան։
• Ե՞րբ և որտե՞ղ կառուցվեց «Մանես» գործարանը։
20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը։