Հանդիպում Վահրամ Մարտիրոսյանի հետ

on

Արդեն գարուն է, գարնան առաջին ամիսը, և իհարկե կրթահամալիրում սովորության համաձայն անցկացվում են հետաքրքիր ու ուսուցողական ստուգատեսներ։ ԵՒ այսպիսով, մարտի 1-ից մեկնարկվեց հասարակագիտական ստուգատեսը, որի ընթացքում նախատեսվում է հասարակագիտական հանդիպումների շարք։ Ցավոք, ես առաջին 2 հանդիպումները բաց եմ թողել, բայց դրա փոխարեն այսօր հանդիպեցի մի ֆանտաստիկ ու իր կերպարով տարբերվող, հետաքրքիր… լավ շատ չեմ տանջի, միանգամից կասեմ անունը՝ դա Վահրամ Մարտիրոսյանն է։

Վահրամ Մարտիրոսյանը հայ գրող, կինոսցենարիստ և լրագրող է։ Մի փոքր քննարկեցինք նրա ծավալած գործունեությունը՝ լրագրողական աշխատանքները, ստեղծագործական կյանքը և մի շարք այլ աշխատանքներ, որոնք նա կատարել է։

Քննարկեցինք  նաև  նրա գրած «Սողանք» և «Բամբակե պատեր» գրքերը, հնչեցին դրանց վերաբերյալ հարցեր, ճիշտ ասած ես չեմ կարդացել, բայց քննարկմանը մասնակից լինելուց հետո մոտիվացվեցի ու հետաքրքրվեցի գրքերով, հուսով եմ ապագայում կկարդամ։

Նաև կցանկանամ մեջբերել նրա խոսքը. «Ես միշտ խնայել եմ իմ ընթերցողներին, ասենք գրում էի տարին 4-5 բանաստեղծություն ու գրում էի միայն կենտ տարիներին, զույգերին չէի գրում», (ինչ հոգատար է իր ընթերցողների նկատմամբ)։

Եվ վերջում կուզեմ անդրադառնալ հնչած հարցերից մեկին, քանի պատասխանը համարում եմ շատ անկեղծ ու դիպուկ.
— Մեզ՝ պատանիներիս, ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ (աշակերտ)։
— Ինչ ուզում եք կարդացեք (Վահրամ Մարտիրոսյան)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s