Միգդակէ, հո՞միքուրքչի
Հովհ. Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատու» լեգենդից է։ Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին. — Աչքիս վրա, Քեռի Քուչի, մի գդակ է, հո՞ մի քուրք չի։
Այս թևավոր խոսքը օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։
Միկաթիլմեղր
Հովհ. Թումանյանի տարածված լեգենդի վերնագիրն է։ Հեղինակն իր ստեղծագործության մտահաղացումը վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակից։ Օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնելը ծաղրելու համար։