• Հաշվեկշիռը արտացոլում է կազմակերպության ներկա դրությամբ եղած ակտիվները և պարտավորությունները։
• Ակտիվները ցույց են տալիս տնտեսության ունեցվածքը ներկա պահի դրությամբ։
• Պարտավորությունները ցույց են տալիս տնտեսության վարկերն ու պարտքերը ներկա դրությամբ։
• Հաշվեկշիռը բաղկացած է 2 մասից՝ ակտիվներից և պարտավորություններից, որոնք պետք է իրար հավասար լինեն։
Ակտիվներ՝
Եթե խանութի տերը մտնի խանութ առաջինը կմոտենա՝
դրամարկղին — 50.000
Պարտքի (կամ նիսյայի) տետր (դեբիտորական պարտքեր) — 60.000
Ապրանք (այդ թվում հումք, պատրաստի արտադրանք) — 2 մլն դրամ
Գույք (սարքավորումներ) — 5 մլն դրամ
Տրանսպորտային միջոցներ — 5 մլն.
Անշարժ գույք — 10 մլն դրամ
Ընդհանուր ակտիվներ 22.110.000 դրամ
Պարտավորություններ
Վարկեր բանկից — 6 մլն դրամ
Պարտավորություններ մատակարարների առջև -200.000 դրամ
Երկարաժամկետ պարտավորություններ — ներդրողի առջև — 2 մլն դրամ
Ընդհանուրը պարտավորություններ — 8.200.000 դրամ
Սեփական կապիտալ — 13.910.000 դրամ