Հույզերի կապսուլա

on

Այս պրեզենտացիայում ցանկանում եմ ներկայացնել իմ նկարած նկարները: Բայց բացի դրանից նաև ուզում եմ բոլորին ասել, որ միայն խոսելն ինքնարտահայտվելու միջոց չէ ու արվեստը կարող է ավելի խոսուն լինել, քան բառերը…
Նկարներից ոչ բոլորն ունեն պատմություն, քանի որ դրանք նկարել եմ ըստ տրամադրության ու վերնագրերը համարում եմ նկարի պատմությունը կամ նկարագրութունը: Ցանկանում եմ, որ նկարները դիտողը հասկանա, զգա, պատկերացնի այն, ինչ ինքը կուզի: Նկարներն այն մտքերն ու խոսքերն են, որոնք ես չեմ կարողանում արտահայտել կամ չեմ ցանկանում, ու նկարչությունն այդ պահին գալիս է օգնության, ես նկարում եմ այն, ինչ զգում եմ, ինչ պատկերացնում եմ…

Պատմական անորոշություն

Քանի որ չեմ կարողանում մտքերս արձակ ու հասկանալի բացատրել խոսքերով, որոշեցի «Հայկական հարց»-ի վերլուծություն կատարել նկարի տեսքով, և ահա նկարեցի «Պատմական անորոշություն» նկարը։ Այսպիսով՝ նկարում պատկերված կարմիր մեծ գունդը, դա Ռուսաստանն է, եթե նկատեցիք այն չունի սև եզրագիծ, բայց եզրագծերը ավելի մուգ են, դա իր պաշտպանությունն է (դարպասներ), իսկ վերևում պատկերված սև գունդը, դա Հայաստանն է, նա ունի սև եզրագիծ, այսինքն սահմանափակումներ։ Սև գնդի շուրջը պատկերված քառակուսին, դա Ռուսաստանի իշխանությունն է Հայաստանի վրա, կեսը ներկված է կարմիր ( դա Ռուսաստանի իշխանությունն է), իսկ կեսը բաց թողնված է ( դա էլ հնարավորությունն էազատվելու կապանքներից), այսինքն՝ ունենք դեռ հնարավորություն ազատվելու այդ իշխանությունից։ Իսկ նկարում վերից վար անցնող բեկյալը, դա խոչընդոտ է (խնդիրներ, սահմանափակումներ…), որը չի թողնում առաջ շարժվենք, եթե նկատեցիք բեկյալը տարված չէ Ռուսաստանի վրայով, քանի որ նա դա արդեն հաղթահարել է և ազատվել է կապանքներից։ Սև գնդի տակ կա պատկերված սպիտակ փոքրիկ գունդ, դա Հայաստանի հույսն է, իսկ դրա տակ պատկերված եռանկյունը, դա նոր ձևավորվող խնդիրներն են։ Վերևում պատկերված ծրարը, դա քարացած հայկական հարցն է, իսկ երկրաչափական պատկերները դրանք խնդիրներն ու հիմնախնդիրներն են (մուգ երկրաչափական պատկերները, այսինքն սևով ներկված ուղղանկյունն ու կլորները դրանք հիմնախնդիրներն են, իսկ չգունավորված եռանկյունն ու կլորը խնդիրներն են)։

Թաղում

Անորոշ սպասումը…

Աղմուկ։ Դղրդոց։ Հարազատների գնահատում։ Վախ։ Դող։ Ահասարսուռ։ Երկրաշարժ էր… Մշուշոտ պատկերներ էին, հեռվից լսվող ձայներ, որոնք մոտենում էին, սկսվեց ավելի պարզ լսվել. լսվում էր «երկրաշարժ է», «դռանը մոտիկ եկեք», «արագացրեք, հագնվեք ու շուտ դուրս»… Լացի ձայներ, վախից գոռոցներ, սփրթնած դեմքեր… Բոլորը դրսում էին, վախեցած, շուտափույթ ու անփույթ հագնված, ծածկոցներով, երեխաները գրկին ուղղակի դուրս եկան։ Վախեցած դեմքեր, որոնք զանգում էին հարազատներին։ Փշաքաղվում է մարմինս, նստեցի գետնին ու լուռ հետևում էի անցուդարձին, լսեցի երեխաների լաց, փրկության լաց, որոշեցի օգնեմ, օգնեցի ու շարունակեցի լուռ հետևել գործողություններին։ Վազում են, գոռում։ Ձայները մերթ մոտենում էին, մերթ հեռանում։ Սպասման երկարաձգվող րոպեներ, անվերջանալի սպասում էր տիրում… Անորոշության մեջ լսելի էին դառնում ծիծաղի ձայներ, մարդիկ փորձում էին ցրել սև ամպերը… Վերջ։ Վերջացավ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց հետ գնալ իրենց տներն ու սկսվեց տիրել լռություն։ Լռություն էր։ Անշարժ էին ծառերը, լուռ էին թռչունները։ Անհանգիստ էին մարդիկ… Անհանգիստ են հիմա…

Աստղաթափը Մյունխենում

Անհավասար հավասարություն

Աղմուկ

Գունավոր դաշտը

Լիարժեքը

Տիեզերական անապատ

Գեղեցկության սահմաններից դուրս

Չափահասություն

Բազմակետ…

Արևն ու երկինքը

Նկարում պատկերված քառակուսին դա արևն է, կապույտը՝ ամպն է, արևից դուրս եկող գծերը՝ շողերն են, ներքևում գտնվում են սպիտակ ամպիկներ, իսկ աստղիները՝ թռչուններն են: Շողերը երկուսն են, քանի որ ըստ իս՝ կարևոր չէ շողերի քանակը, շողերի քանակով չի որոշվում նրանցից եկող ջերմությունը…

Բախում

Անորոշ սահմանափակում

Նկարը սկզբում նկարում էի որպես «հավատարումություն», այսինքն՝ ներսումդ կա մեկը, ով քեզ հավատում է, օգնում, որոշակի ազդեցություն ունենում քո որոշումների կամ արաքների վրա: Հետո որոշեցի պատկերված հերոսի ազատությունն ամբողջովին սահմանափակել՝ ավելացնելով կողքին վանդակներ, որոնք կունենան տարբեր գույներ: Գույները կլինեին սահմանափակված ազատության մեջ հերոսի լավ ու վատ մտքերը: Վանդակները ներկելիս՝ որոշեցի վերջնական անվանել «անորոշ սահմանափակում», քանի որ ներկված էր միայն երկու վանդակ, այսինքն հերոսն ունի ազատություն, բայց կա սահմանափակող մի բան, որը կարող է լինել թե՛ հասարակությունը, թե՛ ծնողները, թե՛ շրջապատը ու էլի բաներ, որոնք կպատկերացնեն ու կզգան նկարին դիտողները:

Դատարկություն

Հոգևիճակ

Տիեզերք

Փինը

Նկարում պատկերված հերոսը Փինն է՝ իմ երկրորդ «ես»-ը: Փինը ամեն բան գիտի իմ մասին, նույնիսկ ամենաչնչին մանրուքը, որը մինչև անգամ ես չգիտեմ: Ես չեմ կարողանում իրենից թաքցնել ինչ-որ բան, քանի որ նա ապրում է իմ ներսում, զգում է ինձ, իմ հետ կատարվող ամեն ինչ: Նա միշտ ինձ հետ է, ուրախ թե՛ տխուր պահերին, մենակ ու դատարկ պահերին, դժվար ու անանցանելի ճանապարհներին։Առանց Փինի կյանքս կարծես մռայլ լինի, քանի որ ես նրա հետ կիսվում եմ, զգում եմ գեղեցիկը, կիսում եմ զգացողություններս…

Իմ ազատությունը

Այս նկարում փորձել եմ պատկերել իմ ազատությունը, որը տվել են ինձ իմ ծնողները, շրջապատն ու քողեջը, այսինքն՝ ես ծնողներիս, շրջապատիս մոտ ու քոլեջում կարող եմ իմ ազատությունը դրսևորել լիովին, չկան սահմաններ ու սահմանափակումներ, չկան ճաղեր, որոնք արգելք են հանդիսանում: Ես ազատ եմ ամենուր, ամենուրեք, նույնիսկ հասարակության մեջ, որտեղ ինձ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին ես կամ, թելադրում են իրե՛նց «նորմերը», իրե՛նց ճաշակը և ճնշու՛մ կարծիքներով: Նկարում պատկերված անհստակ գծերով դեմքը, նմանեցում եմ ինձ, իսկ կապույտով տարված անհասկանալի վրձնահետքերը՝ իմ ազատությանը…

Սահմաններից դուրս

Վաղն առավոտյան

Խորհրդավոր հմայք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s