

Աղմուկ։ Դղրդոց։ Հարազատների գնահատում։ Վախ։ Դող։ Ահասարսուռ։ Երկրաշարժ էր… Մշուշոտ պատկերներ էին, հեռվից լսվող ձայներ, որոնք մոտենում էին, սկսվեց ավելի պարզ լսվել. լսվում էր «երկրաշարժ է», «դռանը մոտիկ եկեք», «արագացրեք, հագնվեք ու շուտ դուրս»… Լացի ձայներ, վախից գոռոցներ, սփրթնած դեմքեր… Բոլորը դրսում էին, վախեցած, շուտափույթ ու անփույթ հագնված, ծածկոցներով, երեխաները գրկին ուղղակի դուրս եկան։ Վախեցած դեմքեր, որոնք զանգում էին հարազատներին։ Փշաքաղվում է մարմինս, նստեցի գետնին ու լուռ հետևում էի անցուդարձին, լսեցի երեխաների լաց, փրկության լաց, որոշեցի օգնեմ, օգնեցի ու շարունակեցի լուռ հետևել գործողություններին։ Վազում են, գոռում։ Ձայները մերթ մոտենում էին, մերթ հեռանում։ Սպասման երկարաձգվող րոպեներ, անվերջանալի սպասում էր տիրում… Անորոշության մեջ լսելի էին դառնում ծիծաղի ձայներ, մարդիկ փորձում էին ցրել սև ամպերը… Վերջ։ Վերջացավ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց հետ գնալ իրենց տներն ու սկսվեց տիրել լռություն։ Լռություն էր։ Անշարժ էին ծառերը, լուռ էին թռչունները։ Անհանգիստ էին մարդիկ… Անհանգիստ են հիմա…


