Ինքնակենսագրական

on

Ես՝ Հարությունյան Քնարն եմ, ծնվել եմ 2004 թվին և ապրում եմ Երևանում՝ Աջափնյակ թաղամասում։ 2010 թվականին ընդունվել եմ Վիլյամ Սարոյանի անվան 138 հիմնական դպրոց, 2019 թվականին, ավարտելուց հետո, ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը և ընտրել եմ զբոսաշրջության բաժինը։ Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, ընտանիքիս բոլոր անդամները հետաքրքրված են և զբաղվում են նկարչությամբ։ Ես էլ ազատ ժամանակ հիմնականում սիրում եմ նկարել, ավելի շատը աբստրակտ (վերացական) ոճի մեջ, նկարչության միջոցով փորձում եմ ինքնարտահայտվել, արտահայտել մտքերս, որոնք դժվարանում եմ խոսքերով բացատրել, նաև սիրում եմ լուսանկարել, դա՛ էլ մտքերս արտահայտելու միջոց է։ Հիմնականում օրվա մեծ մասը լսում եմ երաժշտություն, իսկ նախընտրածս երաժշտական ոճերն են՝ ռոքը, ջազը, դասականը և այլն։ Փորձում եմ ուսումնասիրել լեզուներ, արդեն փոքր-ինչ տիրապետում եմ իսպաներենի և գերմաներենի, հետագայում պլանավորում եմ նաև այդ ցանկին ավելացնել ադրբեջաներենը, խորացնել գերմաներենի ու անգլերենի իմացությունները։ Փոքր ժամանակ այցելել եմ առարկայական պարապմունքների, հայկական-ազգագրական պարերի (մոտ 3 տարի), երգչախմբի (մոտ մեկ ու կես տարի) ու մոդելային (մոտ 2 ամիս) խմբակների, նաև մասնակցել եմ շախմատի (գրավել եմ 3-րդ տեղը), շաշկիի (զբաղեցրել եմ 1-ը տեղերը) մրցումների ու նկարչության ցուցահանդեսների (ի դեպ նկարածս նկարները կարող եք տեսնել իմ բլոգում)։ 3 տարի էլ հաճախել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մասնակցել եմ երաժշտության դասընթացների։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s