Այցելություն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»

on

Այսօր այցելեցինք «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», այն հայկական կոնյակի արտադրության մեջ առաջատար ընկերություն է Երևանում, որի սեփականատերն է հանդիսանում Գագիկ Ծառուկյանի Մուլտի գրուպ կոնցեռնը: Գործարանը հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք: Գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը: Այսքան ժամանակ ապրում եմ Երևանում, ամեն անգամ անցնում այս գործարանի կողքով, բայց պատկերացում անգամ չունեի, որ կարող է բախտ վիճակվել ինձ գործարանին ծանոթանալ ներսից։ Գործարանի դարավոր ու հնուց եկած պատմությունն էլ իր ուրույն ձևով գեղեցկացնում ու էլ ավելի հետաքրքիր է դարձնում կոմբինատը։

Ուրեմն գործարանի պատմությունը սկսվում է մոտավոր 1877 թվականից, երբ հայտնի վաճառական և բարերար Ներսես Թաիրյանը սկսեց գինու արդյունաբերական արտադրություն, իսկ ավելի ուշ՝ 1887 թվականին կոնյակի արտադրություն՝ Երևանի բերդի նախկին տարածքում: Գործարանի կառուցման հարցում նրան օգնեց բարեկամ Հովհաննես Այվազովսկին։ Ու տարիներ անց՝ մոտավոր 1899 թվականին Ներսես Թաիրյանը գործարանը վարձակալությամբ է հանձնում Նիկոլայ Շուստովին, որը մեկ տարի անց գործարանը գնում է 50 հազար ռուբլով: Շուստովը 1863 թվականին, Մոսկվայում հիմնում է իր բիզնեսը և դառնում Ռուսաստանում կոնյակի առաջին արտադրողներից մեկը: Իսկ արդեն 1870-ականներին «Շուստով և որդիներ» ընկերությունը, կարողացավ ձեռք բերել Ռուսական կայսրության կոնյակի գինու-օղու-լիկյորի արտադրության 80 %-ը:

1901 թվականին Նիկոլայ Շուստովը գաղտնի կոնյակի նմուշներ ուղարկեց Փարիզում կայացած ցուցահանդեսի համար: Դատավորները, հարգարժան ֆրանսիացի դեգուստատորը, միաձայն Գրան Պրի մրցանակ շնորհեցին անհայտ կոնյակագործին, սակայն երբ պարզեցին, որ նա ֆրանսիացի չէ, և կոնյակը ուղարկվել է Հայաստանից, նրանք այնքան զարմացած էին, որ բացառություն արեցին Նիկոլայ Շուստովի համար և նրան արտոնություն տվեցին «կոնյակ» բառը փակցնել պիտակների վրա, «բրենդի» բառի փոխարեն: Այսպիսով, Շուստովը դարձավ առաջին և միակ արտասահմանյան գինեգործը կոնյակագործության պատմության ընթացքում, ով արժանացել է այդ արտոնությանը:

Հետ վերադառնանք մեր օրեր, այսքան երկար պատմությունից հետո Գագիկ Ծառուկյանը որոշեց շարունակել դարավոր պատմությունը և 2002 թվականին գործարանն ընդգրկվեց Մուլտի գրուպ կոնցեռնի կազմում: Վերակառուցման և շինարարության համար ներդրվել է շուրջ 50 միլիոն դոլար, ձեռք է բերվել նոր շշալցման գիծ, կաղնու տակառներ: Նաև գործարանն ունի թանգարան, որտեղ զգուշորեն ու «աչքի լույսի» պես պահվում են հին փաստաթղթեր, ընտանեկան արխիվներ և իհարկե գործարանի  մասնագետների ու տեխնոլոգների գործունեության ողջ ընթացքում կուտակված անգնահատելի փորձը:

Այսքանով չի ավարտվում մեր գործարանային արկածները, մենք շարժվեցինք դեպի — 3 հարկ (նաև կաը հնուց պահված վերելակ, որտեղ կարող էին նստել միայն 5 հոգի, ցավոք ես չկարողացա նստել…), որտեղ պահվում է հին գինիները տակառներով (ի դեպ այտեղ կային շատ հին գինիներ, որոնք մենք անվանեցինք գինիների գերեզման)։ Դրանք ուսումնասիրելուց հետո գնացինք դեպի լեգենդար թունել։ Թունելն ունի 2 ուղղություն, մեկը տանում էր դեպի Սախարովի հրապարակ՝ մոտ 7 կմ, մյուսն էլ դեպի ԱՄՆ-ի դեսպանատուն, մոտավոր 9 կմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել գիդին, ով մեզ ուղեկցեց և ներկայացրեց ողջ գործարանը, ու առանձին շնորհակալություն հայտնել քոլեջին և կազմակերպողներին՝ Հայաստանի խոշոր գործարաններին ծանոթացնելու համար։

Գործարանի գլխավոր էջը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s