
Ես Հարությունյան Քնարն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջում՝ զբոսաշրջության բաժնի երկրորդ կուրսում։
Այս նյութով ցանկանում եմ ամփոփել սեպտեմբերից մինչև դեկտեմբեր կատարածս աշխատանքները, ստացածս գիտելիքները, մի խոսքով ընդհանուր կփորձեմ ներկայացնել առաջին կիսամյակը։
Նախ ցանկանում եմ կիսվել ուսումնական տարեսկզբին ստացածս տպավորություններով, հետո նոր անցնել մանրամասն ներկայացնելուն։ Տարին սկսեցի մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ, քանի որ հոգնել էի տանը նստելուց, սակայն կար վախ, որ նորից կլինի կարանտին ու ցավոք եղավ, չնայած ի ուրախություն ինձ՝ տևեց ավելի կարճ (մոտ մի 2 շաբաթ)։ Չեք պատկերացնում, թե ինչ ուրախ էի որ դասերը սկսվեցին, իհարկե մեկ-մեկ բողոքում էի դասերը չհսացնելու պատճառով (բայց առանց դրա էլ ուր), բայց միևնույնն է, շատ ուրախ եմ ու չեմ ցանկանա, որ նորից սկսվի կարանտին։ Դե ինչ, սկսեմ ներկայացնել։

Հավանաբար կսկսեմ ճամփորդություններից, քանի որ կարծում եմ ամենահետաքրքիր հատվածը դա է։
Ուսումնական տարին իհարկե սկսեցինք գժական ու տարբերվող, գնացինք ճամփորդելու դեպի Թռչկանի ջրվեժ ու կարտոֆիլի պարկ դարձած հետ եկանք (թե ինչ արկածների միջով ենք անցել կարող եք ծանոթանալ այստեղ)։
Հաջորդը՝ ճամփորդություն էր դեպի Վարդենիկ, մի անմոռանալի ու հեքիաթային օր։
Քայլք, իմ ամենասիրելի ճամփորդության ձևերից մեկը։ Առաջին քայլքը եղավ դեպի Հրազդանի կիրճ, հաջորդը գնացինք Կոնդով ու Մանկական երկաթուղով թափառելու (ի դեպ այդ նախագիծը ես էի կազմել)։ Իսկ թափառումները դեռ շարունակվելու են, եթե կհետաքրքրի, կարող եք հետևել իմ «Ճամփորդություն» բաժնին։
— Քայք-թափառում Հրազդանի կիրճով
— Թափառում Երևանով
Որոշեցինք մի անգամ էլ Մեդիաուրբաթը անցկացնել կրթահամալիրի տարածքից դուրս և գնացինք Մուսալեռ։ Մուսալեռը լցրեցինք ազգային երգ ու պարով և հետ եկանք։
— Մեդիաուրբաթը Մուսալեռում
Ա՜խ, ամենահետաքրքիր ու հիշվող ճամփորդություններից մեկը, ուրախ Գյումրին, հավանաբար բառերիս պաշարը չի բավականացնի, որ նկարագրեմ ստացածս էմոցիաները։
— Գյումրու ուրախ գնացքը…
Այսքանով ավարտվեց այս չորս ամսվա ճամփորդությունները։ Դուք էլ զարմացաք չէ, թե ինչու էին այդքան քիչ ճամփորդությունները, ասեմ, «հրաշք» համաճարակի պատճառով, բայց ոչինչ մենք դեռ «վրեժխնդիր» կլինենք այդ համաճարակ կոչվածից։

• Առարկաների ներկայացում
Նշեմ, որ այս տարի առարկաները քչացան (ցավոք դա չի նշանակում, որ դասերը քիչ էին լինում) ու դարձան ավելի մասնագիտական։

Հայոց լեզվից կատարել ենք քերականական աշխատանքներ, կենտրոնացել ենք ավելի խոսքի մշակման վրա ու սկսել ենք գրաբարն ուսումնասիրել։
Գրականությունից շարունակում ենք ուսումնասիրել հայ գրողներին ու ծանոթանում ենք նրանց ստեղծագործություններին, վերլուծում ու քննարկում դրանք։
Մի քանի նախագիծ գրականությունից.
— Սեբաստացիական նախագիծ. «Երևանը սեբաստացու աչքերով»
— «Սեբաստացիական պատումներ» նախագիծ. «Իմ մասնագիտությունը»
Ռուսերենից սկսել ենք ուսումնասիրել Հայաստանի մարզերն իրենց տեսարժան վայրերով, նաև բաց չենք թողնում պատմվածքներն ու երկխոսությունները, դրանք ավելի են նպաստում մեր ազատ խոսելուն և շփվելուն։
Մի քանի հավես նյութ ռուսերենից.
— Вероника Тушнова
— Факты из жизни Пабло Пикассо
— Необычные питомцы Сальвадора Дали
Անգլերենից կատարում ենք թարգմանչական աշխատանքներ, անցնում ենք զբոսաշրջության վերաբերյալ թեմաներ, կատարում ենք քերականական վարժություններ և երկխոսություններ։
Մի քանի հետաքրքիր աշխատանք անգլերենից.
— Friendship
— The character of Armenians
— English translation
— Lidership
— Speech about insecurities
և այլ աշխատանքներ, որոնց կարող եք ծանոթանալ վերևում նշված հղումով։
Իսպաներենից անցել ենք տարբեր թեմաներ, որոնց միջոցով զարգացրել և հարստացրել ենք մեր բառապաշարը, կազմել ենք ինքներս նյութեր՝ փորձելով չօգտվել համացանցից, նաև կատարել ենք թարգմանչական աշխատանքներ։
Ահա մի քանի նյութ.
— Mi barrio
— Vernissage – Mercado de arte de Ereván
Հայոց պատմությունից քննարկել ենք ու վերլուծել պայմանագրեր, որոնք որոշ չափով ազդեցություն ունեն մեր ներկայի վրա։
Զբոսաշրջության առարկայի շրջանակներում փորձում ենք կազմակերպել ճամփորդություններ, որոնք կնպաստեն մեր գիտելիքների հարստացմանը, դրանց միջոցով կծանոթանանք մեր երկրին, նրա մշակույթին, շենքերի կառուցվածքին, ամենակարևորը փողոցներին, որ թափառումների ժամանակ չմոլորվենք։
— Երևան
— Երևանի փողոցները
— Երևանի թանգարանները
Զբոսաշրջության ռեսուրսներ առարկայից ուսումնասիրել ենք զբոսաշրջիկների նախասիրությունները, զբոսաշրջություն մասնագիտությունը իր ճյուղերով, իսկ հիմա փորձում ենք ավելի մասնագիտանանք մեր ոլորտում և սկսել ենք կազմել տուր-փաթեթներ, որոնք նաև կնպաստեն մեր քոլեջի զբոսաշրջության կայքի զարգացմանը ու մեր կազմած տուր-փաթեթները սկսելու ենք վարել ինքներս, որոնց հեղինակները մենք ենք լինելու։
Այս ընթացքում կազմել եմ.
— Թափառում ենք հին Երևանով միջին դպրոցի երեխաների հետ
— Բացահայտում ենք ամայի ճանապարհները
Լանդշաֆտագիտությունից ուսումնասիրում ենք երկրագնդի լանդշաֆտների կառուցվածքը, տրանսֆորմացիան և դինամիկան, այսինքն՝ բնությունն է մեր ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն)։ Քննարկում ենք էկոլոգիական խնդիրներ, ինչը՝ ըստ իս, շատ կարևոր է առավել ևս մեր օրերում, երբ դա հիմնախնդիր է դարձել, հուսով եմ գոնե մենք կփրկենք այս աշխարհը…
— Վերջերս բնության վրա բացասական ազդեցություն ունեցած երևույթները
Ձեռներեցությունից շատ հետաքրքիր առաջադրանքներ ենք կատարում, որոնք նպաստում ենք մեր ապագայի պլանների բարելավմանը, այսինքն՝ եթե ես նախկինում մտածում էի, որ բիզնես ունենալը ինձ համար չէ, ես չեմ կարողանա ստեղծել ոչ մի բան, հիմա վստահ եմ, որ ապագայում հետաքրքիր մի բան պիտի ստեղծեմ ու ունենամ իմ բիզնեսը։ Ձեռներեցության շնորհիվ ճանաչում ենք մեր իրավունքներն ու պարտականությունները տվյալ ոլորտում, սկսում ենք ավելի հասուն մտածել։
— Բիզնես-պլան ապագայի համար
— Իմ բիզնես-պլանի տեսլականը
— Մինի շուկա
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայից քննարկում ու պարզում ենք մարդու դերը հասարակության մեջ, նրա իրավունքներն ու պարտականությունները, փորձում ենք բացահայտել ինքներս մեզ՝ որպես հասարակության մի մաս, կազմում ենք հարցաթերթիկներ ու վերլուծում դրանք։
— Ուղղակի ես
— Մասլոուի պահանջմունքների բուրգը
— Հարցաթերթիկների ամփոփում
Անվտանգություն և առաջին բուժօգնության դասընթացներից սովորել ենք ճիշտ մոտեցում ցուցաբերել տուժածին։
Ահա այսքանն էին առարկաները, որոնք մենք ուսումնասիրել և յուրացրել ենք։ Նաև կարող եք ծանոթանալ հունվար ամսվա հաշվետվությանը, որը ևս լի է աշխատանքներով։
Նաև կցանկանամ ներկայացնել նախագծեր, որոնք կազմել եմ ինքս։
Ես ստեղծել եմ բաժին, որն անվանել եմ «Ստեղծագործական անկյուն» և այնտեղ հրապարակում եմ իմ ստեղծագործական աշխատանքները, ֆոտոշարքեր, երգեր և այլն։
Բացել եմ նաև «սովետից» ներշնչված բաժին, որն անվանել եմ «Վերածնունդ սովետական գլուխգործոցներին», այս կերպ ցանկանում եմ սովետական քանդված ու ավիրված շենքերի հիշողությունները վառ պահեմ։

Կան նաև այլ նախագծերի մտքեր, որոնք կցանկանամ անպայման իրագործել, բայց դրանց մասին խոսելը դեռ շուտ է։
Նաև այս տարի քոլեջում ունեցանք «Ֆիլմադարան» բաժինը, որտեղ հավաքվում և ջերմ մթնոլորտում քննարկում ենք ֆիլմեր, որոնք կարող ենք առաջարկել մենք՝ ինքներս։
Օ՜խ, ինչ էլ ծավալուն նյութ ստացվեց, եթե հասանք վերջին, ապա շնորհավորում եմ, Դուք համբերատար և հետաքրքրասեր մարդ եք😂։