Երևանյան թափառումներ #1

on

Երևանյան թափառումներ #1

Այսօր վերջապես տեղի ունեցավ մեր Երևանյան թափառումների առաջին մասը (ինչու առաջին, որովհետև սա լինելու է շարունակական)։ Քանի ամիս շարունակ ընկեր Էլյայի հետ միասին որոշում էինք գնալ Երևանյան թափառումների, քաղաքը ոտքի տակ տալու, բայց ամեն անգամ ինչ-ինչ խնդիրների պատճառով հետաձգվում էր, ու այսօր վերջապես իրականացրեցինք։ Այսօրվա մեր երթուղին էր՝  Մաշտոցի պողոտան, Կապույտ մզկիթը, Մաշտոցի պուրակը, Արամի փողոցը, Պուշկինի փողոցը, Աբովյան փողոցը, Մետրո «Երիտադասարդական», Նալբանդյան փողոցը, Սախարովի հրապարակը, Վերնիսաժը, Տիգրան Մեծի պողոտան և Ֆիրդուսի թաղամասը։

Եվ այսպիսով սկսեմ. այսօր առաջին անգամ եղա Կապույտ Մզկիթում, հետաքրքիր է, երբ ծանոթանում ես ուրիշ երկրի կրոնին, իրենց մշակույթին, անբացատրելի զգացողություններ եմ ունենում։ Մզկիթն ուներ 2 մուտք՝ մեկը տղամարդկանց ու գլխանոցով կանանց համար, իսկ մյուսը սովորական կանանց համար (այդ երկրի կանոնների համաձայն հարիր չէ, որ կանայք բաց գլխով են շրջում), նաև Մզկիթ մտնելուց պետք է կոշիկները հանել։

Մզկիթում շրջելուց հետո սկսեցինք քայլել փողոցներով։ Ես հիմնականում մարդկանց չեմ սիրում ու Երևանի փողոցներով քայլերիս, չսիրելու զգացողությունն ավելի է մեծանում, քանի որ տեսնում ու զգում եմ, թե ինչպես են անտերության մատնվել ճարտարապետական շինությունները, քանդում են ու ավերում դրանք, ախր չեն գիտակցում, որ դրանք էլ մեր քաղաքի երեխաներն են, հա, թող էլի կառուցեն նոր շենքեր, ես դեմ չեմ, դրանք էլ կլինեն թոռներն ու ծոռները, բայց ոչ հինը վերացնելու հաշվին։ Չգիտեմ, երկիրս կործանվում է, հոգիս էլ հետը…

Ընդհանրապես այս պահին ինձ համար մեկ է քաղաքականությունը, ինձ միայն իմ երկրի ճարտարապետությունն է հետաքրքիր, որը ուղղակի վերացնում են, հետո էլ անուն «կպցնում» ու բողոքում, թե իբրև թշնամին վերացնում է մեր սրբությունները, հնությունները, կներեք, բայց եթե մենք մեր սեփական երկրի գանձերը չենք գնահատում, ինչի՞ համար պետք է թշնամին գնահատի։ Միայն մեծ-մեծ խոսել գիտեն, գործելու ժամանակ հետ են քաշվում… Դրա համար էլ ֆոտոշարքերումս հիմնականում ավելներն ու «սավոկներն» են… Ինչևէ շատ չխորանանք։

Փողոցներում թափառելուց հետո գնացինք Երևանի արվեստի շուկա, որը կոչվում է նաև Վերնիսաժ, բացօթյա մեծ շուկա է: Շուկայի անվանումը ծագել է ֆրանսերեն vernissage բառից: Շուկան գտնվում է Արամի և Բուզանդի փողոցների երկայնքով ՝ 600 մետր երկարությամբ, կապելով Նալբանդյան և Խանջյան փողոցները: Շուկան հիմնականում առաջարկում է տարբեր տեսակի հայկական ավանդական արվեստի գործերի հավաքածու:

Վերնիսաժում շրջելուց հետո գնացինք Ֆիրդուսի, որը քաղաքի վերացող հին թաղամասերից մեկն է։ Ցավոք, մեզ չհաջողվեց հարցազրույց վերցնել այնտեղի բնակիչներից, բայց մոտ ապագայում նորից կփորձենք։ Թափառումներն ավարտեցինք էսթետիկ Միրզոյան գրադարանում։
Շատ հետաքրքիր էր, քանի որ այս կերպ բացահայտում ենք մեր քաղաքը նորովի, ճանաչում փողոցները, ծանոթանում տարբեր շինությունների, նաև ճանապարհին քննադատում էինք և համեմատում նոր ու հին շինությունները…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s