
…Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում…
Վազգեն Ա.
Դու ընդամենն անհատ էիր, բայց ինչպիսի՛ անհատ: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել…
Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:
Դու աշխարհ էիր եկել կորուստներից հետո` կորուստները ծածկելու, ոչ թե կորուստ դառնալու:
Մարտիրոս Սարյան
Պարույր Սևակի տաղանդը պատկանում է ժողովրդին: Հայաստան երկրի դարավոր տառապանքն էր իմաստավորել այդ տաղանդը: Իր մեծ նախորդների` Նարեկացու և Շնորհալու, Աբովյանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրավունքով ժառանգել էր նա:
Վահագն Դավթյան
Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սեվակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:
Պերճ Զեյթունցյան
Պարույր Սեվակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է` տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…Նա գիտեր, որ ուրիշի վիշտ չի լինում և կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիվ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրեք Պարույր Սեվակի զանգին…
Միխայել Դուդին
…Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին…
Ջանսուղ Չարկվիանի
Դու ողջ ես, քանի որ չի մարում լուսավոր ու ջինջ հիծողությունը քո մասին:
Դու ողջ ես, քանի որ լիաթոք հնչում են քո երգերը հավերշական մեր մոլորակի վրա:
Դու կապրես, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն իշխանությունը, սերն ու պոեզիան:
Ռոբերտ Ռոժդեստվենսկի