
Ամեն ուրբաթ զբոսաշրջության բաժնի ուսանողներով ունենք հեծանվավարության ժամ, որի ընթացքում սովորում ենք վարել հեծանիվ։ Իսկ հունվար ամսին կազմակերպված մարզական ստուգատեսի շնորհիվ՝ հեծանիվ վարելու հնարավորություն ունեին նաև մնացած ուսանողները, անկախ մասնագիտությունից։ Ես հեծանիվ վարել չգիտեմ ու ցավոք,այս ընթացքում էլ չկարողացա սովորել առաջացած խնդիրների պատճառով, բայց ամեն դեպքում մասնակցություն ունենում եմ ու մի լավ ծիծաղում 😂։ Նաև հեծանիվ վարելը ավելի է հետաքրքրանում, քանի որ մեր մարզիչը ընկեր Հրայրն է, ում հետ կարողանում ենք ազատ շփվել ու մի լավ կատակել։