Հագեցած հունվար

on

Հունվարյան ստուգատես 2021

Այս հունվարը տարբերվում էր մնացած հունվարներից, քանի որ շատ հագեցած ու հետաքրքիր էր։ Հունվարը սկսելուն պես սկսեցինք կատարել տարատեսակ նախագծեր, հանդիպումներ, որոնք կներկայացնեմ ստորև։

• Մասնագիտական ստուգատես

Այս ստուգատեսի ընթացքում կատարել ենք ճամփորդություններ, որոնք մեզ տվեցինք մասնագիտական փորձ՝ սովորեցինք ճիշտ վարել տուրը, ճկուն ու հստակ ձևավորել խոսքը և այցելվող տեղանքը ներկայացնել ավելի հետաքրքիր ու բովանդակալից (նաև նշեմ, որ նախագծերը կազմվում էին եռալեզու՝ անգլերենով, ռուսերենով և հայերենով
Այցելություն «Ոսկեվազ» գինեգործարան
Այցելություն ընտանեկան գինեգործարան «Ալլուրիա»
Այցելություն դեպի «Արմենիա վայն» գինու գործարան
Մասնակցել եմ իսպաներենի նախագծին, որի ընթացքում պետք է իսպաներենով ներկայացնեի Երևանի հետաքրքիր վայրերից մեկը։ Ես ընտրեցի «Վերնիսաժը», քանի որ այն շատ լավ բնորոշում է և իր մեջ ներառում է հայկական մշակույթը, նաև «Վերնիսաժը» շատ հարմար է զբոսաշրջիկին ներկայացնելու առումով, քանի որ մեկ վայր այցելելով, կկարողանա ծանոթանալ երկրի մշակույթին։
Vernissage – Mercado de arte de Ereván
Զբոսաշրջությունից սկսել ենք կազմել տուր-փաթեթներ, որոնք կնպաստեն մեր քոլեջի զբոսաշրջության կայքի զարգացմանը, նաև մեր կազմած տուր-փաթեթները սկսելու ենք վարել ինքներս, որոնց հեղինակները մենք ենք լինելու։
Այս ընթացքում կազմել եմ.
Թափառում ենք հին Երևանով միջին դպրոցի երեխաների հետ
Բացահայտում ենք ամայի ճանապարհները
Ամսի 26-ին ունեցանք անգլերենի ստուգատես, որի ընթացքում պետք է ներկայացնեինք թեմա, որը մեզ հետաքրքրում էր։ Ես ընտրեցի «բարդույթներ» թեման ու ներկայացրեցի իմ պատմությունը, թե ինչպես եմ ես դրանք հաղթահարում։
Speech about insecurities

• Մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսի ընթացքում, ցավոք, չեմ մասնակցել ոչ մի ճամփորդության, չնայած որոշ չափով կարող եմ համարել, որ մասնակցել եմ հեծանվավարությանը։ Ինչու ոչ նաև քոլեջ գնալու ճանապարհն անցնելը կարող եմ համարել մարզական ստուգատես, քանի որ ճանապարհը խոչընդոտներով է (առավել ևս ձմռանը ինձ Տարզան եմ զգում)
Հեծանվավարություն

• ԴիջիԹեք 2021

Այս տարի՝ ԴիջիԹեքի ընթացքում, ընկերներիս հետ միասին ստեղծեցինք նախագիծ, որի միջոցով  ազատ խոսելու  հնարավորություն տալ  բոլոր նրանց, ովքեր ունեն խոսելու, արտահայտվելու, նոր ընկերներ ձեռք բերելու կարիք…
Քննարկում. Ազատ խոսքի իրավունք

Նաև մասնակցել եմ Անիմեի և Անիմացիոն ծրագրերի ԴիջիԹեքին։

• Բնագիտական ԴիջիԹեք 2021

Այս ԴիջիԹեքի ընթացքում կատարել եմ արտադրողական նախագիծ, որի ընթացքում փորձել եմ ստեղծագործել ու ստեղծել հետաքրքիր իրեր։
Երկար դադարից հետո

Նաև ունեցել ենք տարատեսակ հանդիպումներ, որոնցից մի քանիսին եմ մասնակցել (ցավոք)։
— Հանդիպում ենք ունեցել կովկասագետի հետ
— Հանդիպում բանկի աշխատակիցների հետ
Հանդիպում Տորք Դալալեանի հետ
Հետաքրքիր հանդիպում մարդաբանի հետ
Հուսով եմ այս հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ այս կերպ շատ բան ենք սովորում ու նաև ունենում ենք ինֆորմացված օր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s