Թափառում ենք հին Երևանով միջին դպրոցի երեխաների հետ

on

Այս նախագծի միջոցով փորձենք ճանաչել հին Երևանը:
Բացահայտենք մեր քաղաքի նոր ու նեղլիկ փողոցները… Նախագիծը հնարավորություն կտա ճանաչել անծանոթ վայրերը, փողոցները. այն վայրերը, որոնց մասին հիմնականում լսել ենք, բայց  չենք տեսել։ Քանի որ ես ինքս էլ անտեղյակ եմ Երևանի ճանապարհներից, այս նախագծի միջոցով ավելի լավ կճանաչեմ փողոցներն ու թաղամասերը:
 Հին Երևանի նախագծով, առաջին քայլքը կլինի դեպի Կոնդ: Կլինենք Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում, որտեղ կծանոթանանք հին Երևանի կոլորիտն, կքայլենք նեղլիկ ու ծուռ փողոցներով, կշփվենք կոնդեցիների հետ։ Հետաքրքիր է տեսնել Կոնդի խոսող պատերը (street art-երը)։ Նաև նշեմ, որ նախագիծը անցկացվելու է միջին դպրոցի իսպաներեն սովորողների հետ համատեղ ու որոշ հատվածներ կներկայացվեն իսպաներենով:

Այսօր լավ օր է լինելու…

Նպատակը՝  Թափառել Երևանով…  Բացահայտել մեզ համար անծանոթ փողոցներն ու ճանապարհները, ծանոթանալ դրանց պատմությանն ու ծագումնաբանությանը։ Վերջ ի վերջո ճանաչել մեր Երևանի հին ու նոր անկյունները:
Նախագծի շնորհիվ կփորձենք մի փոքր կտրվել մեր առօրյայից և կվերադառնանք մանկություն, հին ու ջերմ ժամանակներ… 

Նախագծի համակարգող դասավանդող՝  Բելլա Աբրահամյան

Նախագծի համակարգող ուսանողներ՝ Քնար Հարությունյան, Նելլի Միսկարյան, Անահիտ Աբգարյան, Անի Բարսեղյան, Մարիամ Շախվերդյան

Մրսած փողոցները…

Նախապատրաստական աշխատանք.

• դիտել «Կոնդ» վավերագրական ֆիլմը

• դիտել Անծանոթ Երևան ֆիլմաշարի Կոնդի մասին պատմող ֆիլմը

• կարդալ Տիար Բլեյանի «Իմ խոհերի նման անտես, իմ աստղերի նման արթուն… օգոստոսի պես հասուն…» նյութը

• ինչպես նաև կարող եք ծանոթանալ «Թափառում Երևանով» քայլքին, որի ընթացքում նաև այցելել ենք Կոնդ։ Ի դեպ քայլքը ուղեկցել է Տիար Բլեյանը։

Փակ դռները…

Օրը՝ փետրվարի 9. 2021թ.

Մեկնարկ՝ 11:00-ին, Մայր դպրոցից

Նախագծի երթուղին՝  Բանգլադեշ (Մայր դպրոց)-Արամի փողոց — Կոնդ -Բանգլադեշ (քոլեջ)

  • 11:00՝ հանդիպում ճամփորդության մասնակիցների հետ
  • 11:00՝ երթուղայինով դեպի Արամի փողոց
  • 11:30-12:00՝ Արամի փողոցից քայլքով դեպի Կոնդ
  • 12:20 -14:30՝ քայլք  Կոնդով, վերադարձին Սուրբ Հովհաննես եկեղեցի
  • 14:30՝ երթուղայինով դեպի կրթահամալիր (Բանգլադեշ)

Մասնակիցներ Քոլեջից՝ 

1. Քնար Հարությունյան

2. Նելլի Միսկարյան

3. Անահիտ Աբգարյան

4. Մարիամ Շախվերդյան

5. Անի Բարսեղյան

Միջին դպրոցի իսպաներենի խմբի սովորողներ

1. Կարապետյան Իռեն

2. Հովհաննիսյան Սեդան

3. Ղարիբյան Էլիզա

4. Սվաճյան Ալիք

5. Թովմասյան Լուիզա

6. Սաֆարյան Էլեն

7. Ղազարյան Հայկ

8. Սուքոյան Աշոտ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s