Հե՜յ, ջա՛ն, ղափամա

on

Այսօր հունվարի 30-նն է, գուցե բոլորի համար սովորական մի օր, բայց կրթահամալիրում այսօր տոն էր։ «Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով ղափամա, հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը ղափամա», հենց այս նոտայով էլ սկսվեց մեր օրը։ Այսօր բոլորով միասին տոնում ենք Ղափամայի ծեսը, որի ժամանակ պատրաստում են դդումով տարատեսակ ուտեստներ։ Ծեսին մասնակցում էին կրթահամալիրի բոլոր երեխաները, թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Այս կերպ կրթահամալիրը ներկայացնում է երեխաներին ու ուսանողներին դդմի օգտակար հատկությունները, ինչպես նաև սովորեցնում է դդմի տարատեսակ ուտեստներ պատրաստելու մեթոդներ։ Ի դեմ ծեսն անցկացվել է Ռուբեն Մաթևոսյանի հետ միասին, երգեցինք նրա երգերը, պարեցինք ազգագրական պարեր, մի խոսքով շատ հավես էր

Մի փոքր ղափամայի մասին.

Ղափաման աղանդեր է՝ դեսերտ և ունի պատրաստման տարբեր եղանակներ: ժամանակին միջուկը պատրաստել են նաև ձավարով, մսով, թարմ մրգերով, բայց ամենահայտնի տարբերակը դդումի մեջ լցոնած բրինձն է՝ չրեղենի, ընկուզեղենի ու մեղրի հետ:

Համով-հոտով ղափամա պատրաստելու բաղադրատոմսը.

• դդում
• բրինձ — 0,5 կգ
• ծիրանաչիր — 100 գ.
• սալորաչիր — 100 գ.
• պիստակ — 100 գ.
• պոպոք — 100 գ.
• շաքարավազ
• մեղր
• դարչին
• կարագ

Նախ անհրաժեշտ է կտրել դդումի պոչի հատվածը՝ այնպես, որ այն ունենա կափարիչի տեսք, հեռացնել կորիզները և ներսը բարակ շերտով պատել շաքարավազով: Ցանկալի է, որ դդումն ունենա բարակ կեղև, որպեսզի այն հեշտ եփվի ու հյութալի ստացվի:

Ապա պետք է խաշել բրինձը՝ ավելացնելով աղն ըստ ճաշակի: Բրինձը պիտի լինի կլորավուն, որպեսզի կպչողականությունը մեծ լինի ու կտրատելիս ունենաք շերտավոր տեսք: Կարևոր է չրերի ճիշտ ընտրությունը. հարկավոր է, որ դրանք լինեն և՛ քաղցր, և՛ թթու համերի: Ծիրանաչիրն ու սալորաչիրը պիստակի ու ընկույզի հետ միասին տապակում ենք կարագի մեջ, ապա ավելացնում մեղր այնքան, որ միջուկը ծածկվի, իսկ վերջում՝ մի պտղունձ դարչին:

Բրինձն ու չրեղենի զանգվածը պիտի լինեն կիսաեփ, որպեսզի դդումը լցոնելուց ու այն ջեռոցում տեղադրելուց հետո միջուկը ստանա անհրաժեշտ եփվածության աստիճան: Խաշած բրինձն ու տապակված չրեղենը խառնում ենք ու լցնում դդումի մեջ: Ղափաման ջեռոցում թողնում 30-40 րոպե՝ կախված դդմի մեծությունից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s