Արմենիա Վայն

on

Այսօր էլ որոշեցինք այցելել «Արմենիա Վայն» գինեգործարանը, որը գտնվում է Արագածոտնի շրջանում: Գործարանը տեղակայված է Երևան քաղաքի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև:

Ամեն ինչ սկսվել է 2006թ.-ին, Հայաստանի հարավ-արևմուտքում՝ Արմավիրի մարզում հիմնադրված այգիներից և հետագայում վերածվել գինեգործական մեծ նախագծի: Իսկ գործարանը հիմնադրվել է 2 տարի անց՝ 2008թ.-ին Արագածոտնում:

Ինձ թվում է գործարանի անունից արդեն հասկանալի է, որ այն ստեղծվել է սեփական հայրենիքի հանդեպ մեծ սեր ունենալու արդյունքում և հենց այս միջոցով նրանք փորձում են պահպանել Հայաստանի վերացող մշակույթը, նրանք նորի կողքին ներկայացնում են հինը…

Նշեմ, որ գործարանը ուղղակի հսկայական է և այդ ամենը մանրամասն ուսումնասիրելու համար հաստատ մի քանի ժամը բավարար չի լինի(և իհարկե այդ մի քանի ժամը մեզ բավարար չէր ամենը վայելելու համար)։ Մեզ դիմավորեց գինեգործարանի զբոսաշրջային կազմակերպության ղեկավար՝ Մարիամը, ով էլ մեզ ծանոթացրեց «Արմենիա Վայնին»։ Արդեն զարգացած այս գինեգործարանը իրենից ներկայացնում է մի օրինակելի գործարան, որտեղ բազմադարյա պատմություն ունեցող հայկական գինեգործությունն ապրում է իր վերածննդի շրջանը:

Այստեղ ամեն խմիչք ունի իր դերն ու տեղը, որը նրանք գնահատում են, կան հատուկ օտարերկրացի մասնագետներ, ովքեր պարբերաբար հսկում են արտադրանքի սկիզբն ու ավարտը։ Ի դեպ նշեմ, որ գինեգործարանից կարող եք տեսնել՝ Արարատի, Արայի և Արագածի վեհ լեռների պատկերը (իհարկե եղանակը մեզ թույլ չտվեց տեսնել այդ ամենը)։ Շնորհակալ եմ ինֆորմացված և հետաքրքիր օր տալու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s