Իրավունքի գիտակցում

on

Մեր հարցումներից մեկը իրավունքների մասին է, որն անվանել ենք «Իրավունքների գիտակցում»: Հարցման նպատակն էր հասկանալ մարդկանց վերաբերմունքն ու ինֆորմացված լինելու չափը տվյալ թեմայի վերաբերյալ, քանի որ այն համարում ենք շատ կարևոր և նուրբ թեմա, որովհետև հենց մարդկանց տեղեկացված լինելուց է կախված թե՛ մեր ներկան և թե՛ մեր ապագան… Նաև հարցման միջոցով ցանկանում էինք մարդկանց հնարավորություն տալ ճանաչել իրենց իրավունքենրն ու պարտականությունները, քանի որ հարցի պատասխանը չիմանալու դեպքում կդիմեն համացանցի օգնությանն ու այդ միջոցով կլինեն փոքր-ինչ ավելի տեղեկացված: Թեմայի մեջ ներառել ենք կանանց, տղամարդկանց և երեխաների իրավունքները, քանի որ նախ և առաջ հենց դրանցից են կախված լիարժեք ու առողջ ընտանեկան հարաբերությունները, հետո կայացած մարդ լինելը, ու եթե լինենք իրազեկված, կլինենք նաև օրենքի կողմից պաշտպանված:

Հարցման մասնակիցների 83․3 %֊ը կարծում է, որ ընտանիքում կինն ու տղամարդը պետք է հավասար լինեն, ինչպես նաև կարծում են, որ կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար են։

«Արդյո՞ք նկատում եք խտրականություն կանանց ու տղամարդկանց միջև ձեր շրջապատում» հարցին 54․2 %֊ը պատասխանել է «այո»։ «Արդյո՞ք պաշտպանված են մարդու իրավունքները Հայաստանում» հարցի պատասխանների գերակշիռ մասը բացասական էր։ «Ըստ Ձեզ՝ պաշտպանվա՞ծ են երեխայի իրավունքները հայ ընտանիքներում» հարցին մեծամասնությունը ժխտող պատասխան է տվել։ «Արդյոք Հայաստանում հայ երեխաներն ունեն խոսելու, ազատ արտահայտվելու իրավունք» հարցին շատերը դրական են պատասխանել։ Իսկ մասնակիցների 45․8%֊ը իրեն ապահով չի զգում պետության ներսում։

Հարցման հղումն՝ այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s