
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը:
Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝

2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:
Վերջին տարիներին թանգարանում իրականացվել են մի շարք զգալի նորամուծություններ: Ստեղծվել է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին: Թանգարանը կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրվող մրցույթների շրջանակներում:
2016 թ. թանգարանը մաս կազմեց izi.TRAVEL հոլանդա-շվեյցարական կազմակերպությանը, որը հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտել թանգարանները և քաղաքները, խթանել մշակութային և տուրիստական կազմակերպությունների աշխատանքը:

2011 թվականից երկրաբանական թանգարանը ղեկավարում է Գայանե Գրիգորյանը: Թանգարանի ֆոնդը կազմում է ավելի քան 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:
Թանգարանի վիրտուալ տարբերակը կարելի է դիտել այստեղ։
• Թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի 24ա շենքում։
• Թանգարանը բաց է՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ
• Հանգստյան օրը՝ Կիրակի և երկուշաբթի
• Ցուցադրությունը բաց է՝ երեքշաբթի – շաբաթ’ 10:30 – 17:00
• Մուտքի տոմսի արժեքը՝ 700 դրամ
• Դպրոցականների, ուսանողների համար՝ 300 դրամ
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։