
Մարդաբան. ըստ իս խորն ու բազմաբնույթ իմաստ ունեցող գիտություն է։ Երբ լսեցի մարդաբանություն գիտության մասին, միանգամից տարբեր հարցեր առաջացան, «իսկ ի՞նչ է ուսումնասիրում այդ գիտությունը», «արդյո՞ք Հայաստանում այն կարևոր գիտություն է» և էլի տարբեր հարցեր, որոնց պատասխանը ստացա այսօր։ Երկար-բարակ չխոսեմ ու անցնեմ բուն թեմային։ Այսօր քոլեջ հյուր էր եկել սոցիալական մարդաբան՝ Էվիյա Հովհաննիսյանը, քննարկման թեման էր՝ «Վիզուալ մարդաբանություն»-ը։ Սկզբում բոլորս ներկայացանք, նշեցինք թե որտե՞ղ ենք ապրում և մանկության հետ ասոցացվող բառ (սա հատուկ նշում եմ, որ հասկանաք թե ինչ արտասովոր ու հետաքրքիր հանդիպում ենք ունեցել)։ Մի փոքր քննարկեցինք թե մարդաբանությունն ընդհանուր իրենից ինչ է ներկայացնում, ինչ ճյուղեր ունի, հետո քննարկեցինք սոցիալական մարդաբանությունը, ավելի մոտիկից ծանոթացանք մեր հյուրի հետ։ Նաև Էվիյան պատրաստել էր մեզ համար 2 ֆիլմ, որոնք մենք դիտեցին ու քննարկեցինք։ Առաջին ֆիլմը նկարահանված էր Լոնդոնում, որտեղ ներկայացվում էր Լոնդոնի փողոցներն ու հասարակությունը, իսկ ըստ ձեզ ինչի՞ համար էինք մենք դա դիտում, ասեմ, որովհետև մարդու վրա ազդեցություն ունի փողոցը, շրջակա միջավայրը, իսկ փողոցի ու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունենք մենք՝ մարդիկ (հուսով եմ կարողացա հստակ ներկայացնել այն, ինչ ուզում էի)։ Հաջորդ ֆիլմը նկարահանված էր վերջերս, դեպքերի ընթացքը տեղի էր ունենում Արցախում. նկարահանող կազմը այցելել էր Քարվաճառ ու Դադիվանք։ Տխուր ֆիլմ էր…
Ֆիլմերը դիտելուց ու քննարկելուց հետո անցանք հարցերին։ Հնչեցին հարցեր, պատասխաններ։ Հանդիպումից հետո ընկեր Էլյայի հետ միասին, որոշեցինք մենք էլ խորանալ մարդաբանության մեջ, մանրամասն ուսումնասիրել ու կազմել տարբեր նախագծեր տվյալ թեմայի շուրջ։ Հագեցած օր էր…