Բացահայտում ենք ամայի ճանապարհները

on

Նախագիծը կազմելու հիմնական նպատակը՝ մեր Երևանի պատմամշակութային վայրերը չմոռանալն ու անտեսության չմատնելու միտքն է։ Այս նախագծի շրջանակներում գնալու ենք Հրազդանի կիրճով դեպի Մանկական երկաթուղի ու հենց այս վայրերն են, որոնք պետք է լինեն ուշադրության կենտրոնում, քանի որ ըստ իս մեր քաղաքի հարստություններից են… Ցանկանում եմ, որ իմ նախագծի միջոցով կենդանացնենք ամայի փողոցները, անտերության մատնված վայրերը, լքված այգիները, դատարկ գնացքները… Կարող ենք նաև ճամփորդությունը համարել կամրջից-կամուրջ, քանի որ Կիևյան կամրջից գնալու ենք դեպի Հաղթանակի կամուրջ ոլոր-մոլոր ճամփաներով… Եթե հաջողվի ու կարողանանք գտնել Կարմիր կամուրջը կուզեմ նաև այցելենք այդ վայրը։

Նախագծի կազմակերպիչ. Քնար Հարությունյան

Նախագծի համակարգող՝  Բելլա Աբրահամյան

Նախագծին մասնակցող ու այն ներկայացնող ուսանողներ՝ Քնար Հարությունյան, Նելլի Միսկարյան, Անահիտ Աբգարյան, Անի Բարսեղյան, Մարիամ Շախվերդյան

Նախագծին մասնակցող ուսուցիչներ. Բելլա Աբրահամյան

Նախագծի նպատակը. Թափառել ամայի փողոցներով… Բացահայտել մեզ համար անծանոթ ճանապարհները, ծանոթանալ դրանց պատմությանն ու ծագումնաբանությանը։ Նաև այս կերպ կճանաչենք մեր Երևանի անկյունները… Այս նախագծի շնորհիվ կփորձենք մի փոքր կտրվել մեր ծանր առօրյայից… Քայլքը որոշեցի կազմակերպել հենց այս երթուղով, քանի որ այն վայրերը, որոնք այցելելու ենք գրեթե վերացման եզրին են կանգնած, դարձել են ամայի տարածքներ, քչերն են հաճախում ու ժամանակ անցկացնում, իսկ մենք մեր ներկայությամբ ուրախությամբ կլցնենք դատարկ ճանապարհները…

Նախապատրաստական աշխատանք.

Ծանոթանալ Մանկական երկաթուղուն

Կարդալ Հրազդանի կիրճի մասին նյութը

Ուսումնասիրել Կարմիր կամուրջը

Օր. ինչ-որ մի օր

Մեկնարկը. Ժամը 10:00-ին Թումոյի այգում

Նախագծի երթուղին. Թումոյի այգի — Կիևյան կամուրջի ներքևի հատվածը — Հրազդանի կիրճ — Մանկական երկաթուղի — Հրազդանի կամուրջ — Թումոյի այգի

Ժամանակացույց.

10:00՝ հանդիպում

10:00 — 10:15՝ Թումոյից դեպի Կիևյան կամուրջի ներքևի հատվածը

10:15 — 10:55՝ քայլքով Հրազդանի կիրճով դեպի Մանկական երկաթուղի

10:55 — 11:30՝ ժամանակ անցկացնել Մանկական երկաթուղում

11:30 — 12:20՝ քայլքով դեպի Հաղթանակի կամուրջ

12:20 — 13:20՝ քայլքով դեպի Թումո

Մասնակիցներ.

Մարդիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s