Հրազդանի կիրճը

on
Սարդարի պալատը Հրազդան գետի ափին, Կարմիր կամուրջն ու բերդը

Հրազդանի կիրճը տարբեր հազարամյակներ ու դարեր թվագրվող իր բազմաթիվ պատմական-մշակութային հուշարձաններով մեր անցյալի վկայությունն է և ներկայի տարեգիրը: Հրազդանի կիրճին նետված հայացքը հազարամյակների միջով ետ նայելու պատուհան է, ապագային ուղղված մարտահրավեր: Եթե երբևէ իրականանա երևանցու երազանքը, ու Հրազդանի կիրճը դառնա իսկական հանգստյան գոտի` մատչելի բոլորին, ապա գլխավոր մագնիսը կդառնան անթիվ հնավայրերը` ցրված կիրճի` գետին հարող ափամերձ և հարակից տարածքներում:

Ի՞նչ գիտենք դրանց մասին: Քիչ բան: Հարցրեք ցանկացած երևանցու, թե ի՞նչ հետաքրքիր, տեսարժան վայր գիտի Հրազդանի կիրճում, կասի` Մանկական երկաթուղին, մի քանի նորակառույց ռեստորանի անուն կտա: Մի քիչ ավելի եկեղեցասերը կասի սուրբ Սարգիս եկեղեցու, արվեստասերը` Փարաջանովի թանգարանի մասին, գուցե հիշեն Վահան անունով այն քանդակագործին, ով հենց կիրճում, ժայռերի վրա դեմքեր էր քանդակում: Իսկ գեներալ Պասկեւիչի ու Երեւանի բերդի մասին հազիվ թե հիշեն` բերդը չի պահպանվել չգիտեն:

Այս լուսանկարն արված է 1826 թվականին (Ուղղությունը՝ Հարավ-Արևելք)

«Հրազդան» մարզադաշտը ցույց կտան, որպես մեր ժամանակի խորհրդանիշ։ Գուցե ձեռքը մեկնեն կիրճի բարձունքները դեպի` Դեմիրճյանի անվան համալիրը ու Եղեռնի հիշատակի բարձր աշտարակը: Այսքանը: Թեև` այսքանն էլ շատ-շատ է կիրճի երևանամերձ փոքրիկ հատվածի համար, բայց ախր այդ բոլորն… ընդհամենը կաթիլ է ծովում, քանզի Հրազդանի կիրճն անցյալի ու ներկայի մի ամփոփ հանրագիտարան է, որ կարդալ իմացողին հազարամյա գաղտնիքներ կպարզի, անհավանականն ակնհայտ կդարձնի և սովորական հային կօժտի հազարամյակների հիշողությամբ:

Որտեղի՞ց այդպիսի անուն

Հրազդա՜ն, գետակդ իմ հայրենի

Հրազդա՜ն, ջրիկդ իմ անուշիկ…

Այս տողերը գրող Ալիշանի ենթադրությամբ` Հրազդան անունը պետք է որ ծագած լինի Հուրաստան բառից և նշանակի Հրո գետ, Կրակե գետ: Բայց, հավանաբար, Հուրաստանը իրանական հիմնաշերտի ավելի ուշ ազդեցությամբ ձեւավորված անուն է (ինչպես` Հայաստանը), գետի անվան երկրորդ շերտն է պարզապես, ենթադրում էին հնագետները, որովհետեւ Վանի թագավորության արձանագրություններում այս գետի անունը Իլդարունի կամ Իլդարունյան ձեւով է հիշատակվում. Հրազդանը Իլդարունյան ձեւի մի հնչյունափոխված տեսակն է հավանաբար, որ հասել է մեզ: Զվարթնոցի ավերակներում գտնված 47 տող սեպագիր արձանագրության մեջ հիշված (14 տող) Իլդարունի գետը եւս ամենայն հավանականությամբ Հրազդանն է, որ ըստ նկարագրության հոսել է` քերելով Կարմիր բերդի եւ Ծիծեռնակաբերդի ստորոտները:

Ավելի թարմ ստուգաբանությունը խոսում է 14 հազարամյակ առաջ հայկական էթնոսի գոյության և տեղաբնիկ ժողովրդի լեզվով անվանված լճի, նրանից սկիզբ առնող գետի մասին: Հինգ լեռնաշղթաներով պատնեշված Սևանի մակարդակը հրաբխային ուշ ժայթքումների հետևանքով բարձրացել է, մինչդեռ նրանից սկիզբ առնող գետը շարունակել է հին հունով հոսել, քանի որ մնացել է լճի ավազանի ամենացածր հատվածը. գետը, մինչև Արարատյան դաշտ հասնելը, հոսում է տեղ-տեղ 100 մետր խորությամբ տեկտոնական ճեղքվածքով:

Բնականաբար` ժայթքումներին, ետհրաբխային տեւական պրոցեսներին արձագանքող գետն իր ջերմաստիճանով, բերած մոխրով եւ այլ անսովոր նյութերով կարող էր ստանալ բնիկ ժողովրդի կողմից տրված, իր բնույթին բնորոշ անուն: «Հուր» բառն ըստ լեզվաբանների` բնիկ հայկական բառ է, ծագած հնդեվրոպական ՙպուրո» (կրակ) ձեւից. ցեղակից բառերն այլ լեզուներում մոտ են այս արտաբերմանը: Օրինակ, հին պարսկերեն` «հուռ», ֆրանսերեն` «ֆուր» եւ այլն:

«Ազ» մասնիկը ցույց է տալիս ծագում, «դան»-ը հնդեվրոպական լեզվում ջուրն է` վեդո-դոն (Դանուբ, Դոն, Դունայ գետանուններն այս արմատից են): Այսինքն` Հրազդան-հուր-ազն-դան` հրաբխից ծագած ջուր:

Այսպիսի անվանումը կարող էր տալ միայն բնիկ ժողովուրդը, որը 14 հազարամյակ առաջ ականատես է եղել վերջին հրաբխային ժայթքումներին: Գետը Հրազդան անվանած ժողովրդի լեզուն եղել է հայերենը` ամենահնագույն հնդեվրոպական լեզուներից մեկը:

Հրազդան` այսինքն մեր ծագման և տեղաբնիկ լինելու վերաբերյալ ստույգ ապացույց է:

Ավելի մանրամասն նյութին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s