Կարմիր կամուրջ

on

Մինչ օրս պահպանվել է Հրազդան գետի վրա դեռևս միջնադարում կառուցված Կարմիր կամուրջը` վերակառուցված 1679-ի երկրաշարժից հետո։ Կամուրջը, կիսավեր է և հանդիսանում է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կառուցված լինելով կարմրավուն կոփածո քարերով` կոչվել է Կարմիր կամուրջ, սակայն հայտնի է նաև քանաքեռցի մեծահարուստ Խոջա Փլավի անունով` ում միջոցներով էլ վերականգնվել է 1679-ի երկրաշարժից հետո։ Կարմիր կամուրջը եղել է երկթռիչք` մոտ 80մ երկարությամբ և 11մ բարձրությամբ։

Այն կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։

Նախկինում դրա վրայով անցնում էին գրաստներ, սայլեր, հետիոտններ ու հեծյալներ։ Ռազմական նպատակների համար կիրառված այս կամուրջը պարբերաբար վերանորոգվել է։ Բազմաթիվ վերանորոգումներից (որոնց հետքերը տեսանելի են կառույցի որմնանցքի վրա) ամենահիմնավորը եղել է 1830 թվականինը։ Կամուրջն ունի կամարավոր բացվածք, որոնցից երկու կենտրոնականները մեծ են, և դրանց միջով հոսում է գետը, իսկ 2-ը փոքր են՝ համեմատաբար բարձրադիր։ Դրանց միջով անցնում են մոտակա հանդամասերը ոռոգող ջրանցքները։

Այս կամրջով է նախկինում անցել Երևան-Էջմիածին գլխավոր մայրուղին: Նաև կամրջի տակ՝ ձախ կողմում, կա պարսկական մզկիթ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s