
Այսօր քոլեջի Վերնատանը հանդիպում ունեինք ազգագրագետ՝ Տորք Դալալեանի հետ։ Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ, այնքան հետաքրքիր, որ հավաքը նախատեսված 1 ժամից ավել տևեց, մոտ երկուսուկես ժամ (դե պատկերացրեք, որքան հետաքրքիր էր)։ Հետաքրքիր էր ծանոթանալ ազգագրագիտությանը, բայցահայտել այն նորովի… Իհարկե միայն ազգագրագիտությամբ չբավարարվեցին, քննարկեցինք նաև այբուբենում որոշակի տառերի ստեղծումը (օրինակ՝ այն, որ հայերենում նախկինում «ղ» տառ չի եղել, այլ եղել է 2 «լ», մեկը՝ կոպիտ, իսկ մյուսը ավելի փափուկ։ Իսկ հետագայում արդեն կոպիտ «լ»-ն վերափոխվել է «ղ»-ի)։

Քննարկեցինք կրոնը, ազգանունների առաջացումը, ազգային փոքրամասնություններին, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, իրենց առանձնահատկություններով։ Խոսեցինք մեր ներկա ժամանակի խնդիրներից, գլոբալիզացիայից, քննարկեցինք ու լսեցինք տարբեր տեսակետներ ու կարծիքներ, մի խոսքով ամեն ինչ շա՜տ հետաքրքիր էր… Կարծում եմ մենք այս հանդիպմամբ չենք բավարարվի ու նորից հանդիպումներ կկազմակերպենք մեր գիտելիքները հարստացնելու համար… Շնորհակալություն կազմակերպիչներին, ինֆորմացված օր ունենալու համար, հիմա ինձ է՛լ ավելի խելացի եմ զգում 😂։