Այցելություն ընտանեկան գինեգործարան՝ “Alluria”

on

Այսօր հունվարյան ստուգատեսի շրջանակներում երկրորդ անգամ այցելեցինք ևս մեկ անգամ այլ գինեգործարան ու ամեն անգամ նոր, հետաքրքիր ու հավես բաներ եմ բացահայտում։ Այս անգամ էլ այցելել էինք “Alluria” ընտանեկան գինեգործարան։ Իրականում շատ տպավորված եմ ու չեմ կարողանում նկարագրել զգացողություններս այնպես, որ ավելի հասկանալի լինի։

Այնքան հետաքրքիր էր, որ չզգացի էլ թե ինչպես անցավ ժամանակը (ցավոք շատ արագ անցավ)։ Այստեղ ամեն բան այնքան գեղեցիկ, ջերմ ու բարի էր, որ չէիր կարող անտարբերությամբ կամ ուղղակի սառը հայացքով նայել, քանի որ գինեգործարանը ընտանեկան է, դա է՛լ ավելի էր գրավում ոչ միայն ինձ, այլ հավանաբար՝ բոլորին։ Զարմանալի ու կրեատիվ բան ասե՞մ, այնտեղ գինեպահման տարաներն անուններ ունեին, ի՞սկ ինչ անուններ՝ կիմանաք, երբ ինքներդ հաճախեք այնտեղ (հուսով եմ ես էլ նորից գնալու հնարավորություն կունենամ)։

Այ իսկ գինու համտեսումը, մի ուրիշ տարերք էր, խմելիս կարծես կտրվեի այս աշխարհից, ասես ներկա էի արքայական խնջույքի, որտեղ թագադրում էին արքայազնին (չգիտեմ ինչու հենց այսպես պատկերացրեցի ու զգացի, բայց դե…)։ Իսկ հաջորդ գինին ըմբոշխնելիս, կարծես հայտնված լինեի մի անձրևոտ անտառում, որտեղ որս էին անում (էլի չգիտեմ թե ինչու հենց այսպես, բա՜յց դե…)։

Եթե ինձ հնարավորություն ընձեռվեր բնակվել այնտեղ, ապա մեծ սիրով կհամաձայնեի, ասեմ ավելին՝ ինձ պահելը շատ շահավետ է, քանի որ շատ պահանջկոտ չեմ, կբավարվեմ եղածով… Շնորհակալ եմ շատ թե՛ կազմակերպիչներին և թե՛ գինեգործարանի սեփականատերերին, «ընտիրագույն» օր պարգևելու համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s