Ձեռներեցություն
1. Ո՞րն է բիզնես գաղափարը: Ներկայացրեք ձեր բիզնես գաղափարը: Փորձեք ապացուցել, որ այն արդիական է և եկամուտ կբերի Հայաստանում ներկա դրությամբ։
2. Կատարել SWOT վերլուծություն տրված թեմաներից մեկով։
Վերլուծության համար նախատեսված թեմաներնեն՝
— Ինչպես վաճառել կրթահամալիրի գինին
— Նախագծային կրթություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, արդյոք|այն էֆֆեկտիվ է
— Առցանց կրթություն պանդեմիայի ժամանակաշրջանում | Բլոգավարությունը կրթության մեջ
— Ինքնամեկուսացում
★ Ինքնամեկուսացում (SWOT վերլուծություն)
Ուժեղ կողմ(S).
• համաճարակների ժամանակ ինքնամեկուսացման շնորհիվ կկրճատենք վարակի տարածումը
• կանոններին ճիշտ հետևելու դեպքում, կնպաստենք համաճարակի շուտ ավարտվելուն և առօրյա կյանք վերադառնալուն
• այդպիսով կկանխենք պետության վնասները, քանի որ ինչքան երկար է տևում համաճարակը այնքան դա հարված է պետության տնտեսությանը, պետբյուջեին և այլն
• կկանխենք մահացության թիվը
• կկարողանանք ժամանակ տրամադրել սիրած զբաղմունքին (ներին), կիսատ գործերը ավարտելուն և այլն
Թույլ կողմերը(W).
• եթե մարդը չունի լիարժեք մեկուսանալու հնարավորություն, արդյունքում պետք է մեկուսանա ընտանիքի անդամների հետ, ինչը վտանգում է նրանց առողջությունը
• ինքնամեկուսացման պատճառով կտուժվի մարդու ֆինանսական վիճակը
• խնդիր կառաջանա գնումների հարցում (սնունդ, դեղորայք և այլն)
• ինքնամեկուսացումը նաև ազդում է մարդու հոգեկան առողջության վրա (վատագույն դեպքում)
Հնարավորություններ(O).
• հնարավորություն է տրվում վերանայել ապրած կյանքը ու փոփոխություններ մտցնել ներկայում և ապագայում, ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերել կյանքի, առողջության, առօրյայի նկատմամբ, վերարժևորում ես սկզբունքներդ, արժեքներդ և այլն
• փոխվում են մոտեցումները մարդկանց, շրջապատի, շրջակա միջավայրի, ժամանակի, ընտանիքի և այլնի հանդեպ
• ավելի շատ ժամանակ ես կարողանում տրամադրել ընտանիքի անդամներին, բույսերի և ընտանի կենդանիների խնամքին
Խոչընդոտներ(T)
• տեղաշարժման սահմանափակում
• կենդանի շփման բացակայություն
• այցելել ժամանցային վայրեր
• աշխատելու հնարավորության կորուստ
• ուսման խափանում
3: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես՝
4. Նկարագրել, որն է ԱՁ-ն, ինչով է այն տարբերվում իրավաբանական անձից։
• Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը՝ որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
• Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։
5. Թվարկեք մի քանի իրավաբանական անձի տեսակներ, ինչով են դրանք տարբերվում։
6. Ի՞նչ փաստաթղթեր պետք է նախապատրաստել Պետական գրանցման ռեգիստր գնալու համար։
7. Ի՞նչ փաստաթուղթ է հիմնադիր պայմանագիրը:
• 1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:
2. Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`
ա) ընկերության անվանումը.
բ) ընկերության գտնվելու վայրը.
գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.
դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են` ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:
8. Ո՞րն է իրավաբանական անձի կանոնադրությունը։
9. Ո՞րն է կանոնադրական կապիտալը, ինչից է այն բաղկացած։
• 1. Կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:
2. Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը:
10. Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է…
• Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
11. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա՝ …
• Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից։
12. Ի՞նչ է ուսումնասիրում մարքետինգը։
• Մարկետինգն ուսումնասիրում է հաճախորդի, գնորդի հետաքրքրություններն ու ըստ դրա արտադրում կամ ծառայություններ մատուցում։ (Մարկետինգին վերաբերվող իմ նյութի հղումը)
13. Ո՞րն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը։
• Պարետոյի օրենքը կամ Պարետոյի սկզբունքը պնդում է, որ շատ դեպքերում ջանքերի 20%-ը բերում է արդյունքի 80%-ին։
14. Ինչպե՞ս են կատարում շուկայի սեգմենտավորում, ո՞րն է գործարարի նիշա-ն շուկայում։