Երկար դադարից հետո…

on

Այս նյութում ցանկանում եմ ներկայացնել իմ «գլուխգործոցները», որոնցով հպարտանում եմ: Չէի պատկերացնում, որ 2021 թվականի հենց սկզբին մուսաս նորից կարթնանա ու ամեն ինչ մի կողմ դնելով կսկսեմ հետաքրքիր իրեր ստեղծել…

Ունեի պայուսակ, որը զարդարում էի նշաններով (նույն ինքը значок-ներով), քանի որ դատարկ՝ անհետաքրքիր էր, բայց հետո սկսեցի մտածել վրան նկարելու մասին ու ձմեռային արձակուրդներին՝ առիթից օգտվելով, որոշեցի անցնեմ գործի: Ի դեպ, պայուսակի վրա պատկերված նկարներն իմ մտահաղացումներն են:

Հաջորդ օրը որոշեցի պատրաստել վզնոց, ամեն ինչ սկսվեց սովորական գդալից, երբ որոշեցի պատրաստել գդալի պոչից մատանի, դա արեցի անցյալ տարի հայրիկիս օգնությամբ, իսկ այս տարի գդալի վերևի հատվածն ուղղակի մնացել էր, որպեսզի միայնակ ու անպետք չզգա իրեն որոշեցի պատրաստել կախազարդ: Եվ ահա արդյունքը.

Հետո տարերքի մեջ ընկա և որոշեցի կախազարդ ստանալ պատառաքաղից: Սկզբում պատառաքաղի ներքեևի հատվածն առանձնացնում եմ պոչից, հետո երկաթը տաքացնում եմ ու մուրճով սկսում հարվածել, որպեսզի ունենա ուղիղ տեսք, վերջում հղկաթղթով հղկում եմ և փայլեցում (նույն գործողությունները կատարել եմ գդալից կախազարդ պատրաստելու ժամանակ):

Արդեն որոշեցի անցնել դասերիս, երբ աչքովս ընկան վրձիններն ու չկարողացա անտարբեր անցել և որոշեցի դրանից էլ կախազարդ պատրաստել: Վերցրեցի մի վրձին, որն արդեն չէր օգտագործվում, այն կտրեցի, հետո մի քիչ հղկեցի ու դարձավ կախազարդ:

Բայց այսքանով դեռ չենք վերջացնում, որոշեցի նաև պատրաստել ականջօղեր, որոնք ծակ ականջների համար չեն (ինչպես կասեր եղբայրս. «դու փորձում ես ստեղծել ականջօղեր, որ ապագայում ոչ մեկ չունենա ծակ ականջներ» ): Քանի որ իմ ականջները ծակ չեն փնտրում էի մագնիսով ականջօղեր կամ նման մի բան, որոնք նախատեսված են չծակած ականջների համար, երկար փնտրտուքներից հետո գտա մագնիսով ականջօղ ու հասկացա, որ կարող եմ չբավարավել եղածով ու էլի ստեղծագործել: Վերցրեցի ամրակ և վրան կախեցի տարբեր զարդեր (հենց ամրակի վրա, քանի որ մագնիսի կողմից ձգվում է): Հիմա չունեմ ականջի ծակ, բայց ունեմ ականջօղ:

Ստեղնաշար. «End»-ն ու «Delete»-ը և «Enter»-ն ու «Shrift»-ը
Կոտրված սիրտն ու բանալին
Լվացքի ամրակն ու պահածոյի բացիչը
Դեղեր. իբուպրոֆեն և ալբուցիտ
Թիթեռ և բարձրակրունկ
Կրեսծ
Մոլորված կաթիլները

Ահա և վերջ, այսքանն էի հասցրել ստեղծագործել: Երկար դադարից հետո միանգամից հետաքրքիր մտքերը կուտակվեցին ու նոր հրաշքներ ստեղծվեցին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s