Լանդշաֆտագիտություն և էկոլոգիա. հարցաշար
1. Ի՞նչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը։
• Լանդշաֆտագիտությունը աշխաըհագրական առարկա է, որը ուսումնասիրում է երկրագնդի լանշավտների կառուցվածքը, տրանսֆորմացիան և դինամական, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը՝ բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն)։
2. Որո՞նք են լանդշաֆտագիտության խնդիրները:
• Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:
3. Ինչ է լանդշաֆտը։
«Լանդշաֆտը» գերմանական բառ է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրի վրա՝ մեր շրջապատում։

4․ Լանդշաֆտագիտական թաղանթները։

• Երկրաբանական հիմք
Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։
Հողային բաղադրիչ
Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:
Ջրերը
Ջուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:
Կենսոլորտը
Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրի։
5. Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում:
• Երկրաբանական անցած ժամանակահատվածում լանդշաֆտային թաղանթում անընդհատ տեղի է ունեցել նյութերի ու քիմիական տարրերի շրջանառություն, այն արտահայտվում է 2 կերպ՝ մեծ համամոլորակային և փոքր տեղական: Առանձնացնում ենք 4 հիմնական (համամոլորակային) շրջանառություններ՝ քարոլորտային. ջրոլոր տային, մթնոլորտային և կենսոլորտային: Նյութերի շրջապտույտը ուղեկցվում է էներգիայի շրջապտույտով։
— Քարոլորտային շրջանառություն
— Ջրոլորտի շրջանառություն
— Մթնոլորտի շրջանառություն
— Կենսաբանական շրջանառություն
6․ Ջերմոցային էֆֆեկտ:
• Ջերմոցային էֆֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։
7. Օզոնի թաղանթ:
• Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը։
8. Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Ո՞րն է Լե Շատելյեի սկզբունքը:
• Երկրագնդի վրա բնակչության բուռն աճը, այլ կերպ՝ «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտենսիվ ներգործությունը խաղտում են բնության հավասարակշռությունը, այս երևույթին անվանում են հայտնի գիտնական Լե Շատելյեի անվամբ: Այսպիսով Երկրագնդի բնակչության թիվը վերջին տարիների ընթացքում գրանցում է մեծ աճ, որն էլ վատ ազդեցություն է ունենում, թե՛ Երկրագնդի, թե՛ նրա բնության և շրջակա աշխարհի վրա: Բոլորը ձգտում են ապրել բարեկեցիկ, հարուստ և բավարարված կյանքով, որն էլ փորձում են ստանալ բնության հաշվին, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում մարդը սկսեց վերափոխել բնությունը: Հենց այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը:
9. Ի՞նչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:
• «Բնօգտագործում» բառը 2 իմաստով է օգտագործվում՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հարցերով, և որպես գործողություն՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիքներից։
Բնօգտագործում գիտական ուղղության խնդիրն է՝ մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար և չզրկել գալիք սերունդներին բնության չվերականգնվող սուղ ռեսուրսներից։
10. Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան: Թվարկել որոնք են ֆունկցիաները, յուրաքանչյուրի համար բերել օրինակներ:
• Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդ կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևափոխել, որ մարդկության համար դառնա ավելի պիտանելի և արդյունավետ լանդշաֆտ
Գյուղատնտեսական — գյուղատնտեսությամբ զբաղվում են գյուղերում, ծավալում են տարբեր գործունեություններ՝ անասնապահություն, հողագործություն, այգեգործություն, գինեգործություն և այլն։ Օրինակ գինեգործությունը կնպաստի գինու գործարաններին լավ ու անուշահամ գինի արտադրելուն, վաճառքին։
Անտառատնտեսական — օրինակ՝ կարող ենք ստեղծել արգելոց, որտեղ կարգելվի որսերն ու ծառահատումները, որոնք էլ կնպաստեն բնության զարգացմանն ու ապահովմանը։
Լեռնարդյունաբերական — ենթադրենք պղնձի հանքավայր են հայտնաբերել, որտեղ շուտով ստեղծվում է պղնձամոլիբդենային արդյունաբերական գործարան։
Ռեկրեացիոն — նմանատիպ լանդշաֆտ է Արզնին, Բջնին, Ջերմուկը, որոնք ունեն բուժիչ ջրեր, ինչի համար էլ այդտեղ կառուցվել են առողջարաններ։
Տրանսպորտային — այս լանդաֆտը ծառայում է տրանսպորտին, նմանատիպ լանդաֆտների վրա են կառուցվում հյուրանոցներ, պահեստարաններ, օդանավակայաններ և այլն։
Ռազմատրատեգիական — նմանատիպ լանդշաֆտները տարածված են Արցախի տարածքում։
Ուսումնական — նմանատիպ լանդաֆտների օրինակ է Քեմբրիջի հետազոտական համալսարանը։
Արդյունաբերական — այս լանդաֆտը ծառայում է գործարաններին, որոնք արտանետում են թափոնների, ուստի խրախուսվում է նմանատիպ ձեռնարկությունները կառուցել խոշոր քաղաքներից դուրս։
Մարդածին — այդպիսի լանդշաֆտ է օրինակ Լաս-Վեգասը։
11. Բնության վերափոխումը: Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:
• 1․ Թույլ վերափոխված լանդշաֆտը ֊ Օր․՝ լանդշաֆտի օրինակ վերցնենք անտառը։ Մարդը կտրատել է ծերացած ծառերը, որոնք խանգարում էին մատաղ ծառերի աճին։
2․ Վերափոխված լանդշաֆտներ ֊ Օր․՝ վարել են տափաստանը և ցանել մոնոկուլտուրա։
3․ Արմատապես վերափոխված լանդշաֆտ ֊ Օր․՝ վերացրել են անտառը ու կառուցել քաղաք։ Այս դեպքում լանդշաֆտը չի վերականգնվում։
12. Ի՞նչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը: Բերել օրինակներ:
• Լեռնային լանդշաֆտում առկա է ջերմային հաշվեկշռի ուղղաձիգ փոփոխություններ, բարձրության օդի խոնավություն, ճնշում, փոշու պարունակության նվազում։ Ըստ բարձրության խտանում են մթնոլոտում եղած ջրային գոլորշիները, ավելանում է ամպամածություն և որոշակի բարձրության վրա ձևավորվում է առավելագույն տեղումների գոտի։
13. Ո՞րն է Էկոհամակարգը։
• Որոշակի տարածաշրջանում ապրող օրգանիզմի համայնքները և դրանց վրա ազդող քիմիական և ֆիզիկական գործոնները կազմում են էկոհամակարգը: Էկոհամակարգերը չունեն հատուկ հարթություն: Էկոհամակարգը կարող է լինել ցանկացած չափի, քանի դեռ առկա են օրգանիզմները, ֆիզիկական միջավայրը և փոխազդեցությունները: Որպես այդպիսին, էկոհամակարգերը կարող են լինել նույնքան փոքր, որքան հողի օժանդակ բույսերը կամ նույնքան մեծ, որքան երկրի ամբողջ կենսոլորտը:
14. Որո՞նք ենք պրոդուցենտները։
• Պրոդուցենտ են այն օրգանիզմները, որոնք սնվում են ավտոտրոֆով: Իրենք իրենց օրգանիզմում ստեղծում են օրգանական նյութեր: Դրանք են՝ բույսերը, ֆոտոսինթեզ կատարող բակտերիաները:
15. Բնական ռեսուրսների դասակարգումը։
• Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ, վերականգնվող ռեսուրսներ, հանքային, ջրային, հողային, կենսաբանական, կլիմայական: Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի:
16. Բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման։
• Բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման.
— Հանքային (հանածո)
— Ջրային
— Հողային
— Կենսաբանական
— Կլիմայական
17. Բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի։
• Բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի.
— առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց
— երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա
18. Բնության տարրը ռեսուրսն է, եթե…
օգտագործվում է կամ կարող է օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա: