Գյումրու ուրախ գնացքը…

on

Թափառումներ Գյումրիում (նախագծի հղումը)

Պատումս ցանկանում եմ սկսել «Անիծված սերը» երգով, քանի որ հիշեցնում է գնացքում անցկացրած մեր լավ պահերը (ի դեպ պատումն էլ գրում եմ հենց այդ երգի ներքո): Ամսի 28-ն էր, որոշեցինք տարին ամփոփել Գյումրի ճամփորդելով։ Առավոտյան 6:07 էր, երբ արթնացա ու հասկացա, որ քնած եմ մնացել, արագ-արագ պատրաստվեցի ու տանից դուրս թռչեցի։

Հասա կայարան, որտեղ հավաքված էին ուրախ, էներգիայով լի և լավ տրամադրված մարդիկ (մերոնք էլի) ու միասին շարժվեցինք դեպի գնացքը։ Բոլորն արդեն նստեցին, ամեն ինչ հանգիստ էր, մինչև մեր (այսինքն՝ իմ, Անիի ու Մարիամի) «համերգ» տալը, ռաբիս երգեր էինք միացրել ու տարերքի մեջ ընկած բարձր երգում էինք, մյուսներն էլ ոգևորվեցին և եկան մեր «կուպե» ու միասին սկսեցինք համերգ տալ, բոլորիս տրամադրությունը «կոմունալների» գներից էլ բարձր էր, մի խոսքով «Ուրախ գնացք» էինք դարձրել։

3 աննորմալ ժամերից հետո հասանք պատմական Գյումրի, այնտեղ մեզ դիմավորեց Վոլոդյա Գրիգորյանը, ով բնիկ գյումրեցի է և շատ լավ գիտի իր քաղաքը, հենց նա էլ ուղեկցեց մեզ քաղաքով։ Գնացինք Վարպետաց փողոց, որտեղ էլ գտնվում է Ֆրունզիկի, Իսահակյանի և Շիրակի տուն-թանգարանները, եղանք Սուրբ Ամենափրկիչ ու Յոթ Վերք եկեղեցիներում և շրջեցինք այն վայրերով, որտեղ նկարահանվել էին գյումրեցու ապրումները, վարքն ու բարքը նկարագրող ֆիլմերը

Եկար քայլելուց հետո ընդմիջեցինք «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանում (ի դեպ սա գովազդ չհամարեք), որից հետո էլ «կուշտ փորով» կամաց-կամաց շարժվեցինք դեպի կայարան։ Երբ նստեցինք գնացք, նորից սկսվեցին խենթությունները, բայց այս անգամ ավելի զուսպ, քանի որ հոգնած էինք։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ, տպավորիչ ու ազդեցիկ էր, որ չեմ կարողանում բառերով կամ նկարներով փոխանցել…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին ու մասնակիցներին, օրս գույներով և հույզերով լցնելու ու հագեցած դարձնելու համար… Սիրում եմ բոլորիդ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s