
1994 թվական։ Այդ թվին Լոս-Անջելեսում տեղի են ունեցել մեծ անկանոնություններ։ Այդ տարիներին երիտասարդ մի ուսուցչուհի դպրոց է գալիս մի հանգիստ շրջանից։ Նա շատ ոգևորված էր իրեն սպասվող գործունեությամբ, բայց շուտով հասկանում է, որ նրա բոլոր երազանքները խափանված են։ Դասարանը, որը նրան է բաժին հասել անկառավարելի է, բաժանված ռասայական և տոհմական խմբերի։ Բայց նա որոշում է չհանձնվել և հասնել նրան, որ բոլոր աշակերտները տեսնեն և պատկերացնեն իրենց արժանի ապագան։

Ֆիլմում ուշադրության կենտրոնում են դրված քրեական թաղամասի այն երեխաները, որոնք ունեն տարբեր ազգություններ, այլ մշակույթ և ծագում, բայց ընդհանուր բան կա՝ բոլորը մեծացել են փողոցային ավազակախմբերի և մշտական կռիվների մթնոլորտում, կորցնելով իրենց հարազատներւն ու ընկերներին: Նաև նշեմ, որ ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա, դրա համար սցենարը (ինչպես նաև նույնանուն գիրքը) գրվել է Էրին Գրուվելի կողմից՝ հենց այն ուսուցիչի, որի հետ տեղի է ունեցել այս պատմությունը: Ֆիլմի ավարտին դուք կարող եք տեսնել իրական ուսանողներին (ոչ դերասաններին), ինչը չափազանց հուզիչ է…
Ֆիլմը ռուսերեն լեզվով դիտելու համար կարող եք սեղմել այստեղ: