Հետաքրքիր փաստեր Գյումրու մասին

on
Գյումրին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նրա պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից։ Ի սկզբանե կոչվել է Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թթ.-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թթ.-ին՝ Լենինական, 1990-1992 թթ.-ին Կումայրի, այժմ՝ Գյումրի։

• Ռուս մեծ բանաստեղծ Ա․ Պուշկինը 1829 թ․ ամռանը այցելել է Գյումրի։ Պուշկինի այցելության հիշատակին նվիրված հուշակոթող է կառուցվել ԽՍՀՄ տարիներին։

«Շիրակում առաջանում էի բերրի արտերի և ծաղկափթիթ մարգագետինների միջով․․․ Ես հիանում էի այս սքանչելի հողով, որի բերրիությունը արևելքում lլեգենդ էր դարձել։ Բայց ես ուզում էի նույն օրն անպատճառ հասնել Գյումրի․․․»․ Ա․ Ս․ Պուշկին։

• Գյումրու պատմական կենտրոնը զարդարող և քաղաքի բրենդներից մեկը դարձած քարե սալիկները շարվել են փողոցներում 1940-ականներին` գերմանացի ռազմագերիների ձեռքով։

• Հայաստանի գործող ամենահին վարսավիրանոցը գտնվում է Գյումրիում՝ կառուցված 1941 թ․։ Վարսավիրանոցն այժմ էլ գրեթե նույնությամբ պահպանված է։

• Տարածաշրջանում գործող ամենահին գարեջրի գործարաններից մեկը գտնվում է Գյումրիում: 1898 թ. այն հիմնադրել է ալեքսանդրապոլցի մեծահարուստ Համազասպ Ծաղիկյանցը։

• 1866 թ․ աշխարհահռչակ ճանապարհորդ, միստիկ-փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում: Գյուրջիևագիտական ինստիտուտներ կան բազմաթիվ երկրներում:

Գյումրու պատմությանն ավելի մանրամասնորեն ծանոթանալու համար կարող եք մտնել այս հղումով։

Նյութի աղբյուրը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s