Թափառում Երևանով

on

Թափառում Երևանով (նախագծի հղումը)

Այսօր տեղի ունեցավ հետաքրքիր ու ճանաչողական քայլք, որին սպասում էի շատ երկար։ Նախագիծը կազմել էի ես՝ ընկեր Էլյայի օգնությամբ։ Քայլքը որոշել էի անցկացնել հենց այս երթուղով, քանի որ հիմնականում այն վայրերը, որոնք գնալու էինք, գրեթե վերացման եզրին են և ունեն հին պատմություն։

Բայց ընթացքում եղան երթուղու փոփոխություններ, որոնք եթե ճիշտն ասեմ այդքան էլ սրտովս չէին, բայց էլի ունեցա շատ հագեցած օր։ Քայլքի մեկնարկը սկսեցինք Սարյանի պուրակից, քանի որ շատ հոգեհարազատ վայր է, այստեղ իրենց նկարները ներկայացնող նկարիչներից մեկն էլ պապիկս է եղել։ Նաև այգու կենտրոնում գտնվող, իր տեսակով տարբերվող և քաղաքին յուրատեսակ շունչ հաղորդող Սարյանի արձանը դրդեց, որպեսզի քայլքը սկսենք հենց այդտեղից։ Իսկ ինչու հենց տարբերվող, քանի որ արձանաշատ Երևանում եզակիներից է, որ սպիտակ մարմարից է կերտված: Չգիտեմ նկատել եք թե ոչ, բայց Սարյանը բոբիկ է։ Գաղափարն այն է, որ նա ամուր կապերով կապված էր իր հող ու ջրին, իր հայրենիքին… դրա համար էլ բոբիկ է, որ հնարավորինս մոտ զգա հողին։

Սարյանի պուրակից հետո շարժվեցինք դեպի Կոնդ, եղանք հին թաղամասերում։ Ի դեպ Կոնդը Երևանի պատմական թաղամասերից մեկն է և Կոնդում մենք կարող ենք տեսնել շատ դարերի, տարբեր տարեթվերի գոհարներ… Հին թաղամասի հետաքրքիր խոսող պատերը (street art-երը) տեսնելուց հետո գնացինք դեպի Մանկական երկաթուղի, որը ի դեպ «ամենատարեցն է», այս տարի սեպտեմբերի 6-ին լրացավ երկաթուղու բացման 83-ամյակը: Այն բացվել է 1937 թվականին։ Այնտեղ ողջունեցինք Սուրեն պապիկին, այնուհետև գնացինք դեպի գետափնյա տաղավարը՝ ընդմիջելու և քայլեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ էլ մեզ սպասում էր երթուղայինը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s