Թափառում Երևանով

on
Այսօր լավ օր է լինելու

Թափառական ճանապարհորդություն Երևանով

Այս նախագծի միտքը ծագեց, երբ միասնական գնացինք Տիարի հետ քայլքով Հրազդանի կիրճում թափառելու։ Ես էլ քայլքից ոգևորված, որոշեցի նմանատիպ նախագիծ կազմել այն ուսանողների համար, ովքեր այդ օրը մեզ հետ չէին։ Նախագծի հիմնական նպատակակետը Մանկական երկաթուղին է։ Նախագիծը հնարավորություն է տալիս ճանաչել անծանոթ փողոցները, այն վայրերը, որոնց մասին հիմնականում լսել ենք, բայց երբևէ չենք տեսել։ Քանի որ ես ինքս էլ անտեղյակ եմ Երևանի ճանապարհներից, այս նախագծի միջոցով ավելի լավ կճանաչեմ փողոցներն ու թաղամասերը, և մոլորվելու դեպքում ավելի հեշտ կկողմնորոշվեմ տեղանքում։ Քայլքի ընթացքում կլինենք նաև Երևանի ամենահին թաղամասում՝ Կոնդում, որտեղ կծանոթանաք հին Երևանի կոլորիտի հետ, կքայլենք նեղլիկ ու ծուռ փողոցներով, կշփվենք կոնդեցիների հետ։ Հետաքրքիր է տեսնել Կոնդի խոսող պատերը (street art-երը)։

Նախագծի համակարգողներ՝  մասնակից սիրելի մարդիկ

Մասնակից ուսուցիչներ՝  Էլյա Սահակյան, Մարիամ Մխիթարյան, Նելլի Գեղամյան

Առաջնորդ ուսուցիչ՝  Աշոտ Բլեյան

Նախապատրաստական աշխատանք.

• կարդալ Տիար Բլեյանի «Իմ խոհերի նման անտես, իմ աստղերի նման արթուն… օգոստոսի պես հասուն…» նյութը

• դիտել Կոնդ վավերագրական ֆիլմը

• դիտել Անծանոթ Երևան ֆիլմաշարի Կոնդի մասին պատմող ֆիլմը

Օր. Դեկտեմբերի 21

Նպատակ. Թափառել Երևանով…  Բացահայտել մեզ համար անծանոթ փողոցներն ու ճանապարհները, ծանոթանալ դրանց պատմությանն ու ծագումնաբանությանը։ Վերջ ի վերջո ճանաչել մեր Երևանի անկյունները… Նաև այս նախագծի շնորհիվ կփորձենք մի փոքր կտրվել մեր ծանր առօրյայից և կվերադառնանք մանկություն, հին ու ջերմ ժամանակներ…

Մեկնարկ՝ ժամը 9:30, Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

Նախագծի երթուղին. Սարյանի այգի — Հայ փոստի գլխավոր մասնաճյուղի դիմաց Սարյան Մաշտոց հատվածում գտնվող Միսակ Մանուչարյանի այգի — Թունելով Մանկական երկաթուղի — Ուրուգվայի հրապարակ — Պարոնյան փողոց — Կոնդ — Սբ Հովհաննես եկեղեցի — Բանգլադեշ (քոլեջ)

Ժամանակացույց.

— 9:30՝ հանդիպում

— 9:40 -9:50՝ Թունելի միջով Մանկական երկաթուղի

— 9:50 — 11:00՝ Մանկական երկաթուղում հետաքրքիր ժամանակ անցկացնել և ընդմիջում անել Սուրեն պապիկի հետ։ Որոշեցինք հենց այնտեղ ու իր հետ անել, քանի որ նա Մանկական երկաթուղու երկարամյա հսկիչն է հանդիսանում և ունի հետաքրքիր պատմությունների, հուշերի մեծ պաշար՝ կապված երկաթուղու հետ, ինչով էլ կխնդրենք նրան կիսվեկ մեզ հետ։ Նախորդ այցի ժամանակ նրա հետ խոսելու ընթացքում զգացինք, որ ունի շփման կարիք, աչքերը կարոտով էին լցված… Կարոտել էր երեխաների վազվզոցը, աշխուժությունը, հանդիսությունները… Կարոտել էր, որովհետև հիմա ձմեռ է և երկաթուղին չի գործում, ինչի պատճառով այն դատարկ է ու Սուրեն պապիկը միայնակ է մնացել իր հույզերի հետ միասին, իսկ մենք կփորձենք լցնել նրա օրը ու ստեղծել ջերմ մթնոլորտ։

— 11:00-11:10՝ քայլքով Ուրուգվայի հրապարակ ու Պարոնյան փողոցով դեպի Կոնդ

— 11:10-12:30՝ Ճանաչողական ժամանակ ու հարցազրույց անցկացնել Կոնդում, տեղաբնակ՝ Անահիտ տատիկի հետ։

— 12:30-13:00՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի

— 13:00-14:00՝ երթուղայինով դեպի կրթահամալիր (Բանգլադեշ)

Նորը հնի վրա

Մասնակիցներ.

Վաչագան Նահապետյան 3-րդ կուրսի սովորող

Մարիամ Շախվերդյան 2-րդ կուրսի սովորող

Անի Բարսեղյան 2-րդ կուրսի սովորող

Նելլի Միսկարյան 2-րդ կուրսի սովորող

Քնար Հարությունյան 2-րդ կուրսի սովորող

Արևիկ Գևորգյան 2-րդ կուրսի սովորող

Արևիկ Փիլիպոսյանը 2-րդ կուրսի սովորող

Մերի Զաքարյանը 2-րդ կուրսի սովորող

Լիլիա Ղուլյանը 2-րդ կուրսի սովորող

Ալեքս Հովհաննիսյան 1-ին կուրսի սովորող

Նարեկ Առուշանյան 1-ին կուրսի սովորող

Էլեն Հովսեփյան 1-ին կուրսի սովորող

Լիլի Մովսեսյան 1-ին կուրսի սովորող

Կարեն Գրիգորյան 1-ին կուրսի սովորող

Մարիամ Մխիթարյան կազմակերպիչ

Էլյա Սահակյան դասավանդող

Սուսան Ամուջանյան դասավանդող

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s