Ձեռներեցություն առարկայի շրջանակներում մենք որոշեցինք դասը ավելի մատչելի յուրացնելու համար խաղալ «Մինի շուկա», որի ընթացքում ամենքս պետք է առաջարկենք իր, որը կգնի ընկեր Նելլին մինչև 1000 դրամի սահմաններում։

Ցանկանում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել անձրևանոց, որը պատրաստված է որակյալ, ջրակայուն կտորից։ Առաջարկում եմ վառ գույնի անձրևանոց, որպեսզի ամպերը տեսնեն Ձեզ, ամաչեն ու հեռանան: Թույլ չտաք, որ եղանակը փչացնի Ձեր տրամադրությունը կամ խախտի ծրագրերը: Ի դեպ հին ժամանակներում Չինաստանում անձրևանոցներից իրավունք են ունեցել օգտվել միայն թագավորներն ու փարավոնները: Իսկ հիմա հնարավորություն ունեք նաև ունենալ Դուք։ Գնելու դեպքում կստանաք նաև կախազարդ, որը նույնպես կապահովի ձեր լավ տրամադրությունը։