Հանդիպում Հայկ Բիանջյանի հետ

on

Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #11

Ինչպես արդեն գիտենք, Քոլեջն ունի ֆիլմադարանի քննարկումներ, որի ընթացքում դիտում ենք տարբեր ֆիլմեր, քննարկում դրանք, հիշում հինը, ստեղծում հաճելի միջավայր… Եվ այսօր տեղի ունեցավ ֆիլմադարանի 11-րդ քննարկումը, որտեղ քննարկեցինք «Անհետացող հիշողությունը» ֆիլմը։ Մեզ հյուրընկալել էր ֆիլմի հեղինակ՝ ֆոտոլրագրող, Հայկ Բիանջյանը։ Հայկ Բիանջյանը իր արվեստի միջոցով փորձում է հասանելի դարձնել ներկայիս խնդիրները, որոնք ոչ պակաս կարևոր են, քանի որ խոսքը գնում է մեր երկրի մշակույթի մասին, որը հենց մեր աչքի առաջ քիչ-քիչ վերանում է։ Անկեղծ, ֆիլմը դիտելուց ու հեղինակին լսելուց՝ մարմինս փշաքաղվում էր, հուզվում էի, քանի որ իմ երկիրը, իմ ծննդավայրը կորցնում է իր արժեքը, չքնաղ տեսքն ու կարևորությունը…

Նորօրյա իշխանությունները ուղղակի չեն գիտակցում, որ երկիրը սխալ ձևով նորացնելով, հին շենքերը քանդելով ու նորը կառուցելով, չենք դառնա ավելի «լավը», ավելի նորաոճ ու զարգացած։

Այս ամենը յուրաքանչյուրիս խնդիրն է, քանի որ ապրում ենք այս երկրում և այս երկրի մի մասն ենք կազմում, ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե յուրաքանչյուրս գնահատի ու խնամքով մոտենա երկրին, ապա դեպի անդունդ չենք գլորվի։

Քոլեջում մենք կազմակերպում ենք տարբեր տեսակի ճանաչողական ճամփորդություններ, որոնց միջոցով ծանոթանում ենք Երևանին ավելի պատմականորեն, բոլոր մանրուքներով, չխառնելով հինն ու նորը։ Մենք ուղղակի գնահատել չգիտենք, միայն գիտենք քանդել ու հետո բողոքել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s