Բնական ռեսուրսներ

on

Բնական ռեսուրսներ, դրանք տեսակները/դասակարգումը


Բնական ռեսուրսներ: Ռեսուրսը ինչ-որ բանի հնարավորություն, պաշար, նախադրյալ է: Ընդհանրապես ռեսուրս է նաև այն ամենը, ինչը մարդկանց անհրաժեշտ նյութական ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր և նախադրյալ է: Այդպիսի աղբյուր ու նախադրյալ են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օգտակար հանածոները, անտառի հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:

Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես աշխատանքի առարկա ու գործիք և սպառման առարկա:

Գոյություն ունի բնականա ռեսուրսների մի քանի դասակարգում: Դրանցից յուրաքանչյուրի հիմքում ընկած են բնական ռեսուրսների տարբեր հատկանիշներ: Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է:  Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել բնության պատրաստի բարիքները` հատապտուղները, որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները, քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Երկաթի դարում մարդը կարողանում էր բնությունից կորզել և օգտագործել ընդամենը մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում ` 30, 19-րդ դարում` 50, իսկ ներկայումս արդեն ավելի քան 90:
Գիտության ու տեխնիկայի զարգացման շնորհիվ արագորեն ավելանում է ոչ միայն օգտագործվող բնական ռեսուրսների տեսականին, այլև նույն ռեսուրսի օգտագորխման բնագավառները և ծավալը:

Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման հնարավորության: Տարբերվում են` սպառվող ռեսուրսներ և չսպառվող ռեսուրսներ:
Չսպառվող ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության, քամու էներգիան:
Մնացած բոլոր ռեսուրսները սպառվող են:

Կարևոր նշանակություն ունի բնական ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը`
·         Հանքային (հանածո)
·         Ջրային
·         Հողային
·         Կենսաբանական
·         Կլիմայական
Այդ ռեսուրսները տարբերվում են ոչ միայն ծագումով, դրանք նաև տարբերվում են գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով, որն ունեն աշխարհագրական միջավայրում ու մարդու կյանքում: Երկրի վրա ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ և տարբեր վայրերում տարբեր արժեք ունեն:
Կարևոր է գիտենալ նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակի: Առանձնացվում է երկու խումբ.
• եռաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց
• երկրորդ` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես սպառման առարկա

Անհամեմատ սահմանափակ են երկրորդ խմբի մեջ մտնող ռեսուրսները: Դրանք հիմնականում սննդի մեջ օգտագործվող ռեսուրսներն են` խմելու ջուրը, ձկները, որսի մսատու կենդանիները, սնկերը, վայրի հատապտուղները, ուտելու բույսերը, հանքային ջուրը:
Մի ուրիշ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարինելիի և անփոխարինելիի: Օրինակ` մարդկանց, կենդանիների ու բույսերի շնչառության համար անփոխարինելի է մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը: Բայց բավական շատ են բնական ռեսուրսների այն տեսակները, որոնք կարելի է փոխարինել այլ բնական ռեսուրսներով կամ արհեստական նյութերով:
Փոխարինելի ռեսուրսներից են մետաղը, փայտանյութը, բնական կաշին ու մորթին, բնական թելերը:

Բնական պայմաններ: Բնութանյան տարրը ռեսուրս է, եթե մասնակցում է կամ կարող է մասնակցել արտադրության պրոցեսին որպես աշխատանքի առարկա ու գործիք կամ սպառման առարկա: Շատ են այն դեպքերը, որբ բնության տարրը կամ հատկանիշը չմասնակցելով արտադրության պորցեսին` մեծապես ազդում է, կամ կարող է ազդել հասարակական կյանքի զարգացման վրա: Այդ դեպքում այն հանդես է գալիս որպես պայման: Օրինակ` մթնոլորտային ճնշումը, խոնավությունը, Երկրի ձգողականության ուժը, երաշտը, եղանակը, սառնամանիքը, տեղանքի բացարձակ բարձրությունը:

Բնական ռեսուրսի և բնական պայմանի միջև անանցանելի սահման գոյություն չունի, այդ սահմանը պայմանական է:

Բնական միջավայրի նույն տարրը միաժամանակ կարող է լինել թե՛ ռեսուրս և թե՛ պայման: Օրինակ` բնատարածքը, որն իր վրա է կրում մարդուն, ինչպես նաև այն ամենը, ինչ ստեղծված է մարդու և բնության կողմից: Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:

Բայց բնատարածքը նաև բնական պայման է: Պայման է, որովհետև կախված որակից` այն տարբեր ազդեցություն է ունենում արտադրության վրա: Շատ կարևոր է` այն լեռնո՞տ է, թե՞ հարթավայրային, լանջերը զառիթա՞փ են, թե՞ մեղմաթեք, ինչպիսի՞ն է բացարձակ բարձրությունը, լանջերի կողմնադրությունը, ինչպիսի՞ն է բնական լանդշաֆտը:

Միաժամանակ և՛ բնական ռեսուրս, և՛ բնական պայման են նաև կլիման, մանրէները, մթնոլորտի ու ջրավազանների ջուրը և այլն:

Բնական պայմանները տվյալ տարածքի բնական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և բնական միջավայրի մյուս տարրերի ամբողջությունն են, որոնք ի մի վերցված` կարող են նպաստել հասարակական զարգացմանը կամ խոչընդոտել այն:

Տվյալ տարածքի բնական պայմանների խոր իմացությունը ռացիոնալ բնօգտագործման և արդյունավետ բնապահպանության անհրաժեշտ նախադրյալն է: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s