Տոլմա

on

Տոլման կամ դոլման հայկական ավանդական կերակուր է, որը հիմնականում պատրաստում են ծեծած, մանր կտրատած կամ աղացած մսի, ցորենի ձավարի կամ բրնձի, ինչպես նաև զանազան համեմունքների (աղ, պղպեղ, սոխ, գինձ, դաղձ, ուրց, ռեհան և այլն) խառնուրդը խաղողի տերևների կամ կաղամբի խաշած թփերի մեջ փաթաթելով ու մարմանդ կրակով եփելով։

Կաղամբով տոլմայի մեջ օգտագործվում է նաև չիր (ծիրանի, սև սալորի և այլն), սերկևիլ, խնձոր։ Խաղողի տերևով տոլման մատուցում են սխտորած մածնով կամ թթվասերով ու դարչինով։ Ամռանը և աշնանը տոլման պատրաստում են նաև նույն խառնուրդը լցոնելով կանաչ տաքդեղի, լոլիկի, սմբուկի, խնձորի ու սերկևիլի մեջ։

Շատ տարածված է նաև պասուց տոլման, որը կապված է պահեցողության հնագույն ծիսական սովորության հետ: Այն պատրաստում են ձեթով՝ աղացած ձավարի (երբեմն՝ բրնձի), լոբու, սիսեռի, ոսպի, ոլոռի, չրի, համեմունքների զանազան բաղադրության խառնուրդները կաղամբի խաշած թփերի մեջ փաթաթելով ու եփելով։

Աշխարհագրական դիրքից և բնակլիմայական պայմաննարից` առաջ են եկել տոլմայի մի քանի տեսակներ: Տոլմայի “հինգյակում” են խաղողի թփով տոլման,  կաղամբող և բանջարեղենով Էջմիածնի տոլման,  նրան նման, բայց նաև սերկևիլով` Երևանի տոլման, կտրտված մսով և բլղուրով Մշո տոլման: Տարբեր է Տիգրանակերտի ‹‹փըթէ–փըլէ››–ն, որը փաթաթված դոլման՝ մատուցելու ժամանակ քանդվում են, վրան ավելացնում են ձվածեղ և մածուն–սխտոր։

‹‹Դոլմա-տոլմա›› բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև», այստեղից էլ դոլմա` խաղողի տերևի մեջ լցոնված և փաթաթված ճաշատեսակ: Թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են այն ներկայացնել, որպես իրենց ազգային կերակուր, պնդելով, թե «դոլմա» բառը թուրքական արմատներ ունի և գալիս է թուրքերեն «դոլմակ» բառից, որ նշանակում է «լցոնված»: Սակայն ավանդական հայկական տոլման պատրաստվել է ոչ թե աղացած կամ կտրատած, այլ` ծեծած մսով, որի ամենահին տարբերակը Սյունիքում է: Տոլմայի պատրաստման համար նախատեսված ոչ մի գործիք չկա, իսկ տերևի համար հարկավոր էր զբաղվել երկրագործությամբ, մասնավորապես` խաղողի մշակմամբ, ինչը հնարավոր չէր քոչվոր կյանքով ապրող ցեղերի համար:

2011 թվականից ամեն տարի Հայաստանում անցկացվում է ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է:

Այս տարի «Մխիթար Սեբաստացի» Քոլեջում նույնպես կանցկացվի տոլմայի փառատոն, որին մասնակցելու են թե՛ ուսանողները, թե՛ դասավանդողները, այսինքն՝ մեծից փոքր բոլորս միասին պատրաստելու ենք տոլմա։ Փառատոնի կազմակերպիչներն ու համակարգողներն են՝ Դիանա Բարսեղյանն ու Մարիամ Քալանթարյանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s