
Ստեղծագործությունը մի փոքր անհասկանալի էր։ Նկարագրվում էր պատերազմած երիտասարդների հույզերն ու մտածմունքները, ամեն մեկն ուներ իր խնդիրներն ու ապրումները…
Վերլուծելով մայորի ասած խոսքերը. « — Բայց ինչո՞ւ մարդ չպետք է ամուսնանա։
-Չի՛ կարելի ամուսնանալ, չի՛ կարելի,- ասաց նա բարկացած։- Եթե մարդուն վիճակված է ամեն բան կորցնել, նա չպետք է դա էլ խաղաքարտերին դնի։ Նա պիտի գտնի այն, ինչ չի կարելի կորցնել։
Նա խոսում էր խիստ զայրացած ու դառնությամբ և ուղիղ իր առջև՝ մի կետի էր նայում։
— Իսկ ինչո՞ւ պիտի անպայման կորցնի որ։
— Կկորցնի՛,- ասաց մայորը։», կարող եմ մեկնաբանել այս կերպ՝ երբ սիրում ես, ամուսնանում ես, կապվում ես մարդու հետ, դարձնում նրան հարազատ, չես կարողանում առանց նրա կյանքդ պատկերացնել, բայց կյանքը երբեմն անկանխատեսելի է լինում ու խլում է մեզանից ամենաթանկը։ Պետք է գնահատել այն ինչ ունես, ապրես այդ օրով ու վայելել ես կյանքն առանց հետագայի մասին մտածելու…