Բացահայտում, ինքնաճանաչում

on

Այսօր կպատմեմ վերջերս նկարած նկարիս մասին, որն անվանել եմ «Բացահայտում, ինքնաճանաչում»։ Մենք ծնվում ենք ու ժամանակի ընթացքում սկսում ենք մտածել՝ «ո՞վ եմ ես» կամ  «ինչի՞ եմ ծնվել», «ո՞րն է իմ առաքելությունը» և նմանատիպ այլն թեմաներ… Ու քիչ-քիչ սկսում ենք բացահայտել թե ով ենք, ինչ աշխարհում ենք ապրում, ճանաչում ենք  կյանքն իր գունավոր ու անգույն կողմերով… Հենց այս ամենն եմ փորձել նկարագրել նկարում։ Մեջտեղում պատկերված  է երեխա, ով չունի սեռ, մաշկի գույն, քանի որ դեռ չկողմնորոշված է ու հիմնականում որոշ հանգամանքներ խոչընդոտում են ճիշտ կողմնորոշվելու հարցում, հանգամանքը կարող եմ անվանել հասարակություն, որովհետև եթե չունենաս կամքի ուժ ու սեփական ես, ապա քեզ  հասարակայնությունն է թելադրում, թե ինչպիսին ես դու լինելու ապագայում։ Երեխան հիասթափված լացում է, քանի որ  ժամանակից շուտ սկսեց բացահայտել ու ճանաչել իրական՝ կեղծ ու փուչ աշխարհը, որը հիմնված է անդունդի վրա… Եթե նկատեցիք նա ունի 4 աչք, նկարել եմ հենց 4-ը, քանի որ ուզում եմ ապագայում երեխան ուշադիր լինի ու ինչ-որ ընտրություններ կատարելիս՝ կատարի կշռադատված, նաև կարողանա լիարժեք վայելել կյանքն ու տեսնել այն ամենը ինչը, չի կարող տեսնել 2 աչքով։ Երեխայի հետևում կանգնած են մարդիկ, այսինքն՝ հասարակությունը, իսկ կողքին պատկերված կրակը, դա ծնողների ու հարազատների ջերմությունն է, որոնք անկախ ժամանակից, անկախ տեղից ու պայմաններից միշտ պատրաստ են օգնել ու պաշտպանել վատից, բացասականից… Չգիտեմ կարողացա մատչելի բացատրել մտքինս, բայց հուսով եմ հասկանալի էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s