Ամփոփիչ եզրակացություն

on

Վերադառնալով 19-րդ դարի մեր ուսումնասիրություններին, գրում ենք ամփոփիչ եզրակացություն, որտեղ տալիս ենք նաև հետևյալ հարցերի պատասխանները․

1․ Ի՞նչ ներքին և արտաքին իրավիճակ էր Հայաստանում։

Նախ Հայաստանը մասնատված ու բաժանված էր, չուներ անկախություն, հետո մենք ունեինք(ունենք) կախվածություն Ռուսաստանից, ինչը իհարկե ի օգուտ չէր։ Գտնվում էինք ֆինանսապես ծանր վիճակում։ Ներքին լարված վիճակ էր, քանի որ մարդիկ ձգտում էին  ապրելու, չստրկանալու և անկախանալու։

2․ Պայմանագրերից ո՞րն էր, որ ամենաշատն էր բխում հայ ժողովրդի շահերից։

Հմմ, հավանաբար Սան-Ստեֆանոյի և Թուրքմենչայի պայմանագիրը՝ չնայած եթե ճիշտն ասեմ, ոչ մեկն էլ չէր բխում հայերի շահերից, ավելի շահեկան էր մասնակից մեծ տերությունների համար, եթե նրանց ձեռնտու լիներ մեզ օգնելը, ապա կօգնեին, եթե ոչ՝ ուրեմն ոչ։

3․ Ի՞նչ գնահատականներ կտաք պայմանագրերին ընդհանուր առմամբ / 3 նախադասությամբ, այսինքն՝ մյուս երկրների շահերը, ընդհանուր կնքված կետերը/։

Բոլոր պայմանագրերն էլ ունեին ավելի շատ բացասական կողմեր քան դրական, քանի որ հիմնականում դրանք բխում էին մեծ պետությունների շահերից և մենք ուղղակի տեղ ու ձայն չունեինք մեր կարծիքը կամ ասելիքը արտահայտելու։ Այդ իսկ պատճառով գնահատական չեմ տա ոչ մեկին…

4․ Որո՞նք էին մեր թույլ տրված սխալները։ Ի՞նչ կանեիք դուք, եթե ապրեիք այդ ժամանակաշրջանում և որոշիչ ձայն ունենայիք։

Մենք միշտ էլ նույն սխալն ենք անում ու մեր հույսը դնում ենք մյուս մեծ պետությունների վրա՝ իհարկե հիմնականում Ռուսաստանի, հիմա էլ մեր իրականության մեջ շատ պարզ տեսնում ենք օրինակը։ Իրականում ստույգ չեմ կարողանում կողմնորոշվել թե ինչ կանեի այդ իրավիճակում։

5․ Համեմատականներ անցկացրեք 19-րդ դարը և մեր օրերը։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։

Ըստ իս նմանությունները շատ են, հենց մեկը այն, որ մենք միևնույնն է տարիներ շարունակ կախված ենք մնալու Ռուսաստանից ու սպասելու ենք նրա օգնությանը։ Տարբերությունները կարծում եմ քիչ են, դե ունենք արդեն անկախություն, ինչը չունեինք 19-րդ դարում, ֆինանսապես քիչ թե շատ զարգացած վիճակում ենք ու նաև կարող եմ նշել մեր ճանաչված լինելը, համացանցի ու լուրերի միջոցով ավելի ճանաչելի ենք դարձել աշխարհին, ինչն էլ իր հերթին օգուտ է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s