Պայմանագրերի համեմատում

on

Այս նյութում կփորձեմ համեմատել ու ներկայացնել իմ կարծիքը Սան Ստեֆանոյի պայմանագրի կետերի և Բեռլինի վեհաժողովում քննարկված կետերի վերաբերյալ։

1878 թվի փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյում ստորագրվեց բոլորիս հայտնի ռուս-թուրքական խաղաղության պայմանագիրը, որը բաղկացած էր 29-ը հոդվածից, և որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին։ Ըստ այդ կետի, Բարձր դուռը պարտավորվում էր հայաբնակ մարզերում անհապաղ բարենորոգումներ կատարել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից, քանի որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից, կարող էր բախումների և բարդությունների առիթ տալ։ Պայմանագրի մյուս հոդվածներում ևս կային հայերին վերաբերվող հարցեր, որոնց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում՝ մինչև ռուսական զորքերի դուրսբերումը, և այդ մասին թուրքերը հաշվետվություն պետք է տային ռուսական կողմին։ Թուրքական կողմը չկարողանալով վճարել հսկայական ռազմատուգանքը, Ռուսաստանին էր հանձնում՝ Կարսը, Էրզրումը, Արդահանը, Բաթումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և հարակից տարածքները։ Սան Ստեֆանոյի պայմանագիրը շահավետ էր ռուսական կողմին, քանի որ դրա շնորհիվ Ռուսաստանը բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ինչը ուժեղացնում էր նրա ազդեցությունը Թուրքիայի վրա։ Քանի որ այդ պայմանագիրը համարվում էր նախնական, ապա Անգլիան և Ավստրո-Հունգարիան դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին՝ եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկով։ Մեծ տերությունները որոշեցին բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով, որտեղ էլ կքննարկեին վիճելի հարցերը։ Հայկական հարցը ներկայացնելու համար ընտրվեց Մկրտիչ Խրիմյանը, ով մեկնեց Եվրոպա իր քարտուղար ու թարգմանիչ Մինաս Չերազի հետ։ Վեհաժողովը սկսվեց 1878 թվի հունիսի 1-ին և ավարտվեց նույն թվի հուլիսի 1-ին։ Վեհաժողովին մասնակցում էին Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի և Անգլիայի ներկայացուցիչները։ Վեհաժողովին Թուրքիան ներկա էր որպես պատերազմում պարտված կողմ։ Հայերին թույլ չտվեցին մասնակցել վեհաժողովի նիստերին, 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի, որտեղից էլ հանվեց Հայաստան անվանումը, թողնվեց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը, իսկ բարենորոգումների մասին հստակ ժամկետ նշված չէր։ Բանավեճեր եղան Արևմտյան Հայաստանից Ռուսաստանիմ անցնող տարածքների հարցում։ Անգլիայի հարկադրանքով Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Բայազետը, Ալաշկերտի հովիտը և հարակից տարածքները, իսկ Ռուսաստանին մնաց Բաթումը, Կարսը, Արդահանը և Արդվինը։ Այս ամենը ավարտվեց Աբդուլ Համիդի որոշումով, ով հայակական հարցը լուծեց թուրքերին բնորոշ կերպով՝ կոտորածների միջոցով։

Այս ամենը ներկայացնելուց ու կարդալուց հետո ըստ իս Սան Ստեֆանոյի պայմանագիրը ինչ-որ առումով ձեռնտու էր հայկական կողմին, քանի որ հնարավորություններն ու շանսերն ավելի մեծ էին լուծում տալու հայկական հարցին և մեր հույսերն իրականություն դարձնելու համար։ Բեռլինի վեհաժողովի նիստերը իհարկե բացասական ազդեցություն ունեցան հայկական կողմի վրա և հուսախաբ ու թևաթափ արեցին հայերին։ Իսկ ինչ վերաբերվում է մեծ տերություններին, ապա ինչպես հիմա այնպես էլ այն ժամանակ բոլորն ունեն շահեր և շարժվում են ըստ շահերի վեր դասելով դրանք։ Քանի որ այս պայմանագրով Ռուսաստանն ուժեղանում էր և իր ազդեցությունն ավելի հզորացնում Թուրքիայի ու հարակից տարածքների վրա, հետևաբար դա ձեռնտու չէր մեծ տերություններին։ Իսկ հայկական հարցը այդպես էլ մինչև օրս լուծում չստացավ, քանի որ ինչպես նշեցի երկրի ու ընդհարմաըդկանղ շահերն ու ագահությունը գտնվում են առաջին տեղում։ Հույսեր եմ փայփայում, որ ապագայում Խրիմյան հայրիկի երազանքներն ու հույսերը կկատարվեն ու մենք կապրենք այն երկրում, որը նա կուզեր տեսնել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s