Վերջերս բնության վրա բացասական անդրադարձ ունեցած երևույթները

on

Այս նյությում կներկայացնեմ վերջերս տեղի ունեցած աղետներն ու վնասները, որոնք բացասական ազդեցություն են ունենում բնության վրա:

Մարդ

Մարդը, մաս կազմելով բնական էկոհամակարգին, օգտվում է նրա ռեսուրսներից՝ օդից ջրից հողից, կենդանական ու բուսական աշխարհից և իր կյանքի ու գործունեության ընթացքում ներգործում է այդ էկոհամակարգի վրա իր թափոններով, մթնոլորտ արտանետումներով, կեղտաջրերի արտահոսքերով և այլն: Բնականաբար, այդ ընթացքում նա ընկալում է բնությունը որպես իրեն շրջապատող միջավայր, որից նա օգտվում է ու որի վրա ներգործում: Եթե այդ երկուսը՝ օգտվելն ու ներգործելը չեն գերազանցում որոշակի սահմանը, բնական էկոհամակարգն իր ներքին բնական կարողությունների շնորհիվ կարողանում է վերականգնել իր բնական հավասարակշռությունը և նյութերի այդ շրջապտույտը շարունակվում է:

Այն դեպքում , երբ  այդ ներգործությունը գերազանցում է բնական էկոհամակարգի ինքնավերականգման կարողության սահմանը, տեղի է ունենում էկոհամակարգի վերաձևավորում: Բնական լանդշաֆտները վեր են ածվում գյուղատնտեսական հանդակների, բնակավայրերի, ճանապարհների, ջրամբարների, արդյունաբերական տարածքների և այլն: Այսինքն, ձևավորվում է մարդուն շրջապատող նոր, մարդածին շրջակա միջավայր: Այդպիսի միջավայրն իրենից ներկայացնում է բնական միջավայրից առանձնացած, կամ օտարված, ոչ բնական միջավայր: Հասկանալի է, որ այդպիսի միջավայրն իր բաղադրիչներով չի կարող չունենալ բացասական ազդեցություն բնական էկոհամակարգի բնականոն ընթացքի վրա:

Այն պահից, երբ մարդն իր սնունդը ապահովելու համար որսորդությունից անցավ անասնապահության, իսկ բուսերի հավակչությունից հողագործության, սկիզբ առավ մարդածին (անթրոպոգեն) միջավայրի ձևավորումը: Այդ ընթացքում մարդածին միջավայրը անընդհատ ընդարձակվելով, գրավում էր բնական լանդշաֆտների նոր տարածքներ, ընդգրկելով բնական միջավայրի գործնականում բոլոր բաղադրիչները՝ հողաշերտը, ջրային տարածքները, ընդերքը, կենսոլորտը և այլն:

Մինչ այն պահը, երբ բնությունն իր ներքին ինքնավերականգնողական կարողությամբ կարողանում էր քիչ թե շատ դիմակայել մարդածին միջավայրի գրոհին, «մարդ-բնություն» հարաբերությունների բացասական դրսևորումները մարդու համար անտեսանելի էին: Նույնիսկ ոչ վաղ անցյալում, մինչ 20-րդ դարի կեսերը մարդկանց գիտակցության մեջ տիրում ու խրախուսվում էր «բնության նվաճման» կարգախոսը:

Ինչպես հայտնի է,1920-30 ականներին որոշվել էր Սևանա լճի մակարդակը իջեցնել 50 մետրով, որի արդյունքում պետք է վերացվեր  լճի Մեծ Սևանի հատվածը, իսկ Փոքր Սևանի մակերեսը զգալիորեն կկրճատվեր: Նախագծի հիմնավորումն էր՝ որպեսզի  ջուրն «իզուր տեղը չգոլորշիանա» լճի մակերեսից, այլ, փոխարենը,  շատացնել լճի ակտիվ ջրատվությունը, որպեսզի կլոր տարի (նաև ոռոգման սեզոնից դուրս) օգտագործվի «Սևան-Հրազդան» կասկադի ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության համար: Համակարգի կառուցման ընթացքում Սևանից դուրս եկող ջրերի ջրատարի թունելի ճակատին փակցված էր «ТЕКУТ ВОДЫ ЗАНГА РЕКИ КУДА ВЕЛЯТ БОЛЬШЕВИКИ»:

Այս ներածական մեկնաբանություններից հետո կարելի է հարցադրում անել՝ «Ի՞նչը պետք է լինի պահպանության օբյեկտը, բնությունը, թե՛ շրջակա միջավայրը»:

Հարցադրմանը պատասխանելուց առաջ տեղին է բերել Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետևյալ տողերը.

Кромсаем лёд, меняем рек теченье
Твердим о том, что дел невпроворот
Но мы ещё придём   просить прощенья
У этих рек, барханов и болот
У самого гигантского восхода
У самого мельчайшего малька
Пока об этом думать неохота
Сейчас нам — не до этого пока
Аэродромы, пирсы и перроны…
Леса – без птиц. И земли – без воды
Всё меньше – окружающей природы
Всё больше – окружающей среды….

Պարզ է, որ մարդու կողմից ձևավորած ու իրեն շրջապատող միջավայրի պահպանման խնդիրը տարբերվում է բնության պահպանության խնդրից: Առաջինի դեպքում՝ շրջակա միջավայրի պահպանման օբյեկտների  շարքում պետք է ընդգրկել, օրինակ՝ գյուղատնտեսական հողերը, գյուղական ու քաղաքային միջավայրը, ջրամբարները, ինֆրակառույցների և մարդակերտ միջավայրի այլ օբյեկտները: Բացի պահպանումից այդ օբյեկտները կարող են նաև ենթարկվել փոփոխության, վերակառուցման, կամ, նույնիսկ, վերացման: Այստեղ (շրջակա միջավայրի դեպքում) վերականգման մասին կարելի է խոսել միայն պայմանականորեն:

Բնության պահպանումն այլ բնույթի է: Այստեղ խոսքը պետք է գնա բացառապես բնական էկոհամակարգի պահպանման ու բնական էկոլոգիական հավասարակշռության վերականգման մասին:

Ավելի մանրամասն նյութին ծանոթանալու համար՝ սեղմեք այստեղ:

Քիմիական զենք

Քիմիական զենք — սա տեսակներից մեկն է: Դրա վնասակար ազդեցությունը հիմնված է ռազմական թունավոր քիմիական նյութերի օգտագործման վրա, որոնք ներառում են թունավոր նյութեր (OM) և այլ թունավոր նյութեր, որոնք վնասակար ազդեցություն ունեն մարդու և կենդանիների վրա, ինչպես նաև բուսական թունավոր նյութեր, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով ՝ բուսականությունը ոչնչացնելու համար:

Թունավոր նյութեր, դրանց դասակարգում
Թունավոր նյութեր — սրանք քիմիական միացություններ են `որոշակի թունավոր և ֆիզիկաքիմիական հատկություններով, որոնք իրենց մարտական \u200b\u200bօգտագործման ընթացքում ապահովում են կենդանի ուժի (մարդկանց) պարտությունը, ինչպես նաև օդի, հագուստի, սարքավորումների և տեղանքի աղտոտումը:

Թունավոր նյութերը քիմիական զենքի հիմքն են կազմում: Դրանք լցված են արկերով, ականներով, հրթիռային մարտագլխիկներով, օդային ռումբերով, օդային ելքերով, ծխային ռումբերով, նռնակներով և այլ քիմիական զինամթերքով և սարքերով: Թունավոր նյութերը վարակում են մարմինը ՝ թափանցելով շնչառական համակարգի, մաշկի և վերքերի միջով: Բացի այդ, աղտոտված սնունդը և ջուրը կարող են վնաս պատճառել:

Կարող եք նաև ծանոթանալ զենքի մասին սահմանված օրենքներին՝ սեղմելով այստեղ։

Հրդեհներ

Բոլոր ժամանակներում մարդու համար մեծագույն չարիքներից մեկը եղել և մնում է հրդեհը: Այսօր առանց կրակի չի կարելի պատկերացնել մարդկանց կյանքն ու կենցաղը: Չկա գործունեության մի բնագավառ, որտեղ կրակի օգտագործման անհրաժեշտությունը չլինի, իսկ նման պայմաններում, կամա թե ակամա, մեծանում է հրդեհի առաջացման հավանականությունը: Ստորև կներկայացնեմ մի քանի անտառային հրդեհի օրինակներ.

• Ավստրալիայի հրդեհը

Տիեզերքից Ավստրալիայի հրդեհների նկարը
Ավստրալիայի հրդեհը

Տիեզերքից Ավստրալիայի հրդեհների նկարները խոսում են մոլորակի շարունակվող աղետի մասին:
Աշխարհի լրատվամիջոցները հաղորդում են, որ այրվել է մոտ 10 միլիոն հեկտար տարածք (Բնության համշխարհային հիմնադրամի տվյալներով` այրվել է 6,4 միլիոն հա տարածք): Կրակի մեջ է հայտնվել Ավստրալիայի յուրահատուկ կենսաբազմազանությունը: Կրակի ճիրաններին զոհ է դարձել 480 միլիոն կենդանի:
Ավստրալիայում կան ավելի շատ էնդեմիկ տեսակներ, քան ցանկացած այլ երկրում: Մեջբերենք Ավստրալիայի վիճակագրական բյուրոյի տվյալները. «Ավստրալիայի կաթնասունների 87%-ը համարվում են էնդեմիկ, ինչպես նաև թռչունների մոտ 45%-ը, անոթային բույսերի՝ 86%-ը, սողունների՝ 93%-ը և երկկենցաղների՝ 94%-ը: Այս էնդեմիկ տեսակները հանդիպում են ոչ միայն ցամաքային միջավայրում. հարավային բարեխառն գոտու ափամերձ ջրերում ձկների մոտ 600 տեսակից 85%-ը հանդիպում են միայն Ավստրալիայի ջրերում: Այս հարստությունը հայտնվել է անհետացման վտանգի տակ:

• Ամազոնի հրդեհը

Ամազոնի հրդեհը
Ամազոնի հրդեհհ

  Այրվեց նաև մոլորակի թոքերը կոչվող Ամազոնյան անտառների 7 միլիոն հեկտար տարածքը:  Այս մասին գրում են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպես նաև Հարավային Ամերիկայի Թվիթերյան ու Ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակում են նկարներ, որտեղ տեսանելի են մոխրագույն երկնքի պատկերներ: Գիտնականները անհանգստանում են, որ Ամազոնի հրդեհը էական հարված կհասցնի կլիմայական փոփոխության դեմ պայքարին:
  Բրազիլիայի Տիեզերքի ուսումնասիրության ազգային ինստիտուտը հայտնում է, որ այս հրդեհը իրենց հայտնի դարձած ամենամեծ ու արագ զարգացող հրդեհն է: Այս տարի հրդեհների թիվը Բրազիլիայում հասել է շուրջ 73.000-ի, որի կեսից ավելին եղել է հենց Ամազոնում: Համեմատած նախորդ տարվա հետ՝ սա հրդեհների 80%-ով աճ է:
Լինելով աշխարհի ամենամեծ ջունգլին՝ Ամազոնը ապահովում է մեծածավալ թթվածնի աղբյուր, որը նաև դանդաղեցնում է գլոբալ տաքացումների ընթացքը: Ամազոնին հաճախ կոչում են «երկրակգնդի թոքեր», քանի որ այն ապահովում է երկրագնդի մթնոլորտի 20% թթվածինը:
Համաշխարհային Վայրի բնության ֆոնդը նախազգուշացնում է, որ հրդեհների այսպիսի զարգացման ու բնապահպանական այսպիսի քաղաքականության դեպքում Ամազոնը կդառնա չոր անապատ՝ վերածվելով բնության համար ոչ բնակելի տարածքի: Եթե այս սցենարը իրականանա, Ամազոնը թթվածնի աղբյուրից կվերածվի ածխածին արտանետողի:

• Սիբիրի անտառների հրդեհը

Սիբիրի անտառների հրդեհը

Ընդամենը մի քանի ամիս առաջ նույն իրավիճակն էր Սիբիրում, որտեղ այրվեց մինչև 7 միլիոն հեկտար անտառային տարածք: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ջոկատները և զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են պայքարն անտառային հրդեհների դեմ:
Սիբիրում այրվում է մոտ 3 միլիոն 100 հազար հեկտար: Հրդեհները մոլեգնում են Կրասնոյարսկի,Յակուտիայի և Իրկուտսկի շրջաններում:
Ամերիկյան արբանյակներից ստացված լուսանկարները վկայում են, որ հրդեհների ծուխը Ռուսաստանից հասել է Ալյասկա և Կանադա:
«Կանխատեսումը բավական մտահոգիչ է, մենք չենք ակնկալում անձրև, որը կմեղմեր վիճակը»,- ասել է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Բոգդանովը:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին օդի ջերմությունը կլինի զրոյից բարձր 30 աստիճան, հետևաբար վիճակի կայունացում չի լինի:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ծուխը ծածկել է Սիբիրի և Հեռավոր Արևելքի 177 ավաններ:

• Հայաստանի տարածքում տեղի ունեցած հրդեհները

Խոսրովի հրդեհը

Հայաստանի համար անտառային անգամ շատ փոքր տարածքի կորուստը կարող է դառնալ աղետալի՝ հաշվի առնելով, որ մեր անտառները պաշտպանիչ գործառույթ են իրականացնում ինչպես հողի, այնպես էլ ջրի պահպանման համար՝ չհաշված կենսաբազմազանության պահպանությունը և Հայաստանի առանձնահատուկ դերն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն արձանագրում է Հայաստանում հրդեհների թվի արագ աճը: 2019 թ-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 10.116 հրդեհի դեպք: 2019 թ-ին հրդեհների թվի աճը 2018 թ-ի հետ համեմատ կազմել է 54,6%:

Ընդհանուր առմամբ, արձանագրված հրդեհների թիվն առավելագույնն է եղել Հայաստանում, եթե դիտարկենք վիճակագրությունը 2003 թ-ից առ այսօր: Պատճառներից մեկը, ըստ փրկարարների, գլոբալ տաքացումն է:

Խոսրովի անտառի հրդեհը 2017 թվին

Նախնական հաշվարկներով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսին բռնկված հրդեհի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Այս տվյալները ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նիստում:

Ինչպես հաղորդում է ՀՀ բնպահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդի մասնակիցները նշել են, որ միամյա խոտաբույսերի վիճակն արգելոցի բոլոր տեղամասերում կբացահայտվի աշնանային անձրևներից հետո, ինչպես նաև գարնանը՝ թափված կենսունակ սերմերի ծլելուց հետո: Բազմամյա և ծառաթփային բույսերի վերականգնումը ևս մեծ չափով կախված է ծլունակ սերմերի առկայությունից: Ինչպես բազմիցս նշվել է, վերականգնման տեսանկյունից բարդությունը գիհու ծառատեսակն է ներկայացնում, որն ինքնին դժվար աճող տեսակ է: Կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների կորուստներ չեն եղել, հրդեհն ընդգրկած տարածքում կրակից զերծ մնացած կղզյակներում անգամ միջատներն ու սողունները կարողացել են պատսպարվել: Դիտարկումները ցույց են տալիս, որ հրդեհված տարածքներում ֆաունայի ներկայացուցիչները վերադառնում են բնականոն ապրելաձևի: Հրդեհի հետևանքով կարմիգրքային բուսերի տեսակի ոչնչացման խնդիր չկա:

• Թուրքիային սպառնում են անտառային հրդեհները (նյութը հրապարկվել է 2018 թվին)

Թուրքիային սպառնում են անտառային հրդեհները
Թուրքիան գտնվում է այն երկրների ցուցակում, որտեղ շոգ եղանակային պայմանների հետևանքով հրդեհների բռնկման վտանգ կա։ Այդ մասին հայտարարել է գերմանացի հայտնի օդերևութաբան Ֆրեժա Վամբորգը։
Նշվում ,է որ Հունաստանում առաջիկա օրերում սպասվում են սաստիկ շոգեր և այդ պատճառով Թուրքիան նույնպես վտանգի տակ է լինելու։
Ընդ որում, ամենից շատ վտանգի տակ են Թուրքիայի կենտրոնական և հարավարևելյան շրջանները։
Նրա խոսքերով՝ այն բանից հետո, երբ Հունաստանում վերջերս տեղի ունեցան խոշոր հրդեհներ, միջերկրյածովյան մի շարք երկրներ, այդ թվում Թուրքիան, հայտնվեցին վտանգի տակ։
Թուրքական աղբյուրը, հղում անելով Թուրքիայի անտառային տնտեսության նախարարությանը, հիշեցնում է, որ նախորդ տարի Թուրքիայում մի քանի անգամ հրդեհներ են բռնկվել, որի հետևանքով այրվել է 12հզ հետկար տարածք։

Թուրքիայի Հաթայ նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում (դեպքը տեղի է ունեցել 2020 թվին)

Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։

• Հրդեհ Կալիֆոռնիա նահանգում

Կալիֆորնիայի հրդեհը

Կալիֆոռնիա նահանգում բռնկված հրդեհի հետևանքով, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները:

Հոկտեմբերի 24-ին Կալիֆոռնիայի իշխանությունները տեղեկացրել են, որ հրդեհի տարածման պատճառով, Լոս Անջելես քաղաքի մերձակայքում գտնվող որոշ տարածքներից տարհանվել է առնվազն 40 հազար մարդ:

Հաղորդման համաձայն, քամիները հերդեհը տարածել են Սանտա Կլարիա շրջանի հարևան թաղամասերում:

Կալիֆոռնիա նահանգի տարբեր շրջաններում հրդեհների բռնկումը սովորական է դարձել ԱՄՆ-ում:

2018 թվականին նույնպես Հյուսիսային Կալիֆոռնիայի նահանգի Բիյոտ շրջանում տեղի ունեցած հրդեհը դարձավ նահանգի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ աղետը: Այն հայտնի դարձավ Campfire անունով, միլիարդավոր դոլարների վնաս պատճառելով երկրին:

Իսլանդական հրաբուխներ (2010 թիվ)

Օգոստոսի լույս 29-ի գիշերը Իսլանդիայի հյուսիս-արեւելքում սկսվեց Բարդարբունգա հրաբխի ժայթքումը: Տեղական իշխանությունները օդանավերի համար հայտարարեցին վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճան եւ այդ շրջանում օդային տարածքը փակեցին մինչեւ 5,5 հազար մետր բարձրությունը: Իսլանդիայի օդերեւութաբանական ծառայության ռադարները առայժմ չեն արձանագրել մթնոլորտի մեջ հրաբխային մոխրի արտանետումներ, որը գլխավոր վտանգն է օդանավերի համար: Սակայն փորձագետները չեն բացառում, որ Բարդարբունգայի ժայթքումը կարող է Եվրոպայում առաջ բերել ավիափոխադրումների այնպիսի խաթարում, որպիսին 2010-ին տեղի ունեցավ Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ակտիվության պատճառով:

Օգոստոսի 18-ին սառցադաշտից երեք մետր խորության վրա արձանագրվել էին առաջին ստորգետնյա ցնցումները եւ հրահեղուկի տեղաշարժերը: Սառցադաշտի հալքը կարող էր առաջացնել հեղեղումներ, ուստի Իսլանդիայի իշխանությունները փակեցին մի շարք ավտոճանապարհներ, իսկ օգոստոսի 20-ին սկսեցին տարհանել վտանգված շրջանների բնակչությանը: Օգոստոսի 22-ից ի վեր արձանագրվել է 4,7-ից մինչեւ 5,7 մագնիտուդով մի քանի երկրաշարժ, սեպտեմբերի լույս 2-ի գիշերըՙ երկու թույլ ցնցում:

Իրավիճակը հիշեցնում է 2010-ի դեպքերը, երբ 200-ամյա քնից արթնացած Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը 6 օրով կազմալուծեց Եվրոպայի օդային հաղորդակցությունները: Ժայթքման միայն առաջին երեք օրերին մթնոլորտ արտանետվեց մոտ 140 մլն խմ մոխիր՝ հանգեցնելով տասնյակ երկրների օդային տարածքի փակմանը:

Այն ժամանակ ավիափոխադրողների ընդհանուր կորուստները կազմեցին ավելի քան 1 միլիարդ դոլար: Իսլանդական հրաբխի մոխիրը դարձավ տարբեր երկրների տնտեսության սերտ փոխկապվածության եւս մեկ ապացույց: Այսպես, Փարիզի, Ֆրանկֆուրտի եւ Լոնդոնի օդանավակայաններոմ չվերթների դադարեցումը լուրջ բարդություններ առաջացրեց Հարավարեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում: Քենիացի ծաղկաբույծները կորցնում էին օրական մեկուկես միլիոն դոլար, քանի որ Քենիան աշխարհում վարդ արտահանող գլխավոր երկիրն է (վարդերի 80 տոկոսն արտահանվում է ԵՄ):

Նաև կարող եք ծանոթանալ այս նյութին. «Երկիր մոլորակի հրաբուխների մանրամասն ցուցակ: Աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը `անուն, նկարագրություն, գտնվելու վայր եւ հետաքրքիր փաստեր»

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s