Մուլտֆիլմեր

on

Ընտանեկան հեռավար ֆիլմի ժամ (նախագծի հղումը)

Մուլտֆիլմեր

Книга жизни (մուլտֆիլմը նաև անգլերենով. The book of life)

Մուլտֆիլմի կարճ նկարագրությունը.

Օրերից մի օր թանգարան են այցելում չարաճճի երեխաներ, որոնց չի հետաքրքրում թանգարանները… Թանգարանի գիդը ավելի հետաքրքիր դարձնելու համար ուղեկցում է երեխաներին ներս և նրանց սկսում պատմել հայտնի պատմություններ ու լեգենդներ մեքսիկական ժողովրդական բանահյուսության մասին: Մեքսիկայում կողք-կողքի գոյություն ունեն քրիստոնեական հավատքը և հոգիների հանդեպ հավատքը: Կատրինան և Շիբալբան համարվում են մեռյալների աշխարհի աստվածները: Կատրինան կառավարում է Չմոռացվածների երկիրը, իսկ Շիբալբան՝ Մոռացվածների երկիրը: Մի անգամ, իսկ ավելի ճիշտ՝ Մեռյալների օրը, նրանք որոշում են այսպես ասած գրազ գալ: Երկու լավագույն ընկերները սիրահարվում են նույն աղջկան. գրազն այսպիսին էր՝ եթե Կատրինայի ընտրած տղան՝ Մանոլոն, առաջինը ամուսնանա Մարիի հետ, ապա Շիբալբան չի միջամտի մարդկանց գործերին, իսկ եթե Շիբալբայի ընտրած տղան՝ Հոակինը, առաջինը ամուսնանա աղջկա հետ, ապա նա պետք է կառավարի Չմոռացվածների երկիրը: Նրանք վերամարմնավորեցին մարդկանց և գնացին իրենց ընտրած տղային ընդառաջ: Կատերինան մի փոքր հաց խնդրեց և Մանոլոն տվեց, ինչի համար նա օրհնեց տղային: Իսկ Շիբալբան խնդրեց հաց Հոակինից, բայց նա չտվեց ոչ-մի փշուր, և այդ ժամանակ Շիբալբան առաջարկեց փոխանակում. մի կտոր հացի դիմաց նա տղային Հավերժական կյանքի մեդալ տվեց և ասաց, որ տղան դա ոչ ոքի ցույց չտա, որովհետև ավազակների թագավորը կանի ամեն ինչ, մեդալը վերադարձնելու համար… Հենց այստեղից էլ սկսվում է ողջ պատմությունը։

Монстр в Париже (A Monster in Paris)

Մուլտֆիլմի կարճ նկարագրությունը.

1910 թվական՝ Փարիզ, Սենը դուրս է գալիս ափերից: Էմիլը կինոթատրոնում աշխատում է որպես կինոմեխնիկ և սիրահարված է իր աշխատակցուհի Մոդին, ում նա չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքների մասին: Ռաուլը՝ Էմիլի ընկերը, հետաքրքրասեր ինքնուս գյուտարար էր և առաքիչ, երթևեկում էր իր սիրելի կատարելագործած մեքենայով:

Մի անգամ երեկոյան Ռաուլը Էմիլի ուղեկցությամբ առաքում է իրականացնում մի հանճարեղ գյուտարարի, ում փոխարեն ծանրոցը ստանում է խելացի կապիկ Չառլին: Օգտվելով առիթից, Ռաուլը սղոսկում է լաբորատորիա և ջերմոց՝ գիտնականի մոտ: Ռաուլը ուսումնասիրում է լաբորատորիայում գտնվող առարկաները և գտնում է գյուտարարի մի քանի հայտնագործություններ: Դրանցից մեկը մի խառնուրդ էր, որի շնորհիվ Չառլին օպերային երգչուհու ձայն է ստացել, երկրորդը՝ ոչ ստանդարտ պարարտանյութ, որի շնորհիվ արևածաղիկը մի ակնթարթում աճում է մինչև հսկայական չափերի: Հետո լաբորատորիայում պայթյուն է տեղի ունենում: Տուժածներ չկան, բայց Էմիլը համոզված էր, որ հրեշ է տեսել: Մի քանի օր անց, թերթեր կարդալուց հետո, ընկերները սարսափով հասկանում են, որ հրեշը գոյություն ունի և որ նրանք պատասխանատվություն են կրում հրեշի հայտնվելու պատճառով…

Ледниковый период (Ice Age)

20 հազար տարի առաջ կենդանիները ցրտից խուսափելու համար միգրացիային են դիմում։ Սակայն նրանցից ոմանք որոշում են մնալ՝ ահասարսուռ մամոնտ Մանֆրեդը, ինչպես նաև անհոգ համրագնաց Սիդը։ Պատահաբար այս արտասովոր զույգը գտնում են մարդկային փոքրիկի։ Նրանք որոշում են փոքրիկին վերադարձնել ծնողներին և շարունակել իրենց ճանապարհորդությունը։ Իսկ ճանապարհին նրանք հանդիպում են խորամանկ թրատամ վագրին։ Դրանից հետո այդ ուրախ ընկերախմբին զվարճալի արկածներ են սպասվում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s