Արյունահոսություն

on

Արյունահոսություն, դրա դադարեցման ձևերը

Արյունահոսությունը արյան արտահոսումն է արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։
Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։

Մազանոթային արյունահոսություն

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը

Երակային արյունահոսություն

timthumb

Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։  Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություն

 Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել , ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։  Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին քառասուն րոպեի ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Արյունահոսության դադարեցում

Ճնշող վիրակապեր

1489-138-1

Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային արյունահոսության ժամանակ, հետևյալ կերպ, վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում։

bxn0sirmdeoe77swwjl2

Արյունահոսությունը դադարեցնող լարան

Արյունահոսություն դադարեցնող լարան դնելը վերջույթների խոշոր զարկերակներից արյունահոսության ժամանակավոր դադարեցման հիմնական եղանակն է։ Լարանը դրվում է վերքից վերև և որքան հնարավոր է մոտ։ Եթե լարանը թույլ է սեղմում, արյունահոսություն շարունակվում է, և, քանի որ սեղմված են նաև երակները, ծայրանդամը լցվում է արյունով, անոթներում արյան ճնշումը բարձրանում է, և վերջույթը կապտում է։ Վերջույթը լարանով ուժեղ սեղմելիս վնասվում են նաև հյուսվածքները, այդ թվում՝ նյարդերը, և կարող է առաջանալ վերջույթի լուծանք։ Լարանը պետք է մնա մինչև արյունահոսության դադարելը։ Դրա ճիշտ կիրառումից արյունահոսություն միանգամից դադարում է, ծայրանդամի մաշկը՝ գունատվում։ Լարանին ամրացվում է թղթի կամ ստվարաթղթի թերթիկ, որի վրա նշվում է լարանը դնելու ժամկետը։

Վերջույթի գերծալում

Վերջույթի ուժեղ ծալման ժամանակ արյունահոսություն դադարում է զարկերակի ծալման հաշվին։  Բազկի վերին հատվածի և ենթաանրակային շրջանի վերքից արյունահոսության ժամանակ վերին վերջույթն ուժեղ հետ են թեքում և ծալում արմնկային հոդում, ապա ծայրանդամն անշարժացնում բինտով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s